13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դատախազը 5 տարի ազատազրկում է պահանջել Բերլուսկոնիի համար

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրող կոմղը պահանջել է  նրան դատապարտել 5 տարվա ազտաազրկման փաստաբան Դեւիդ Միլզին կաշառելու համար: Այս մասին տեղեկացնում է “AFP”-ն: Այսօր կայացած նիստի ժամանակ դատախազ Ֆաբիո դե Պասկուալեն հայտարարել է, որ ամբաստանյալն անկասկած մեղավոր է, եւ որ Բերլուսկոնիի պաշտպանությունը հիմնված է ամբողջովին կեղծ փաստաթոթերի վրա: Միլանի դատարանը Բերլուսկոնիի գործը քննում […]

Կա քաղաքական կամք` չգնալ այս քայլին. լսումներն ավարտվեցին

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ խորհրդարանական լսումներն ավարտվեցին: ԱԺ նիստերի կիսադատարկ դահլիճում, որտեղ ընթանում էր պետաիրավական մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկումը, եզրափակիչ ելույթներով հանդես եկան “Ժառանգության” փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը: Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ “կոնսենսուս-1”-ը/ բոլոր քաղաքական ուժերը, բայց ՀՀԿ-ից կողմ են գաղափարին,-խմբ/, ճիշտ է եւ համոզմունք հայտնեց, որ եթե ՀՀ նախագահը հանձնարարի […]

Լոնդոնում ձերբակալվել է հայազգի գործիչ

Լոնդոնում ձերբակալել են Էստոնական իշխող` Բարեփոխումների կուսակցության անդամ եւ “Էստոնիայի եվրոպական շարժում” ոչ կոմերցիոն կազմակերպության ղեկավար հայազգի Աննա-Մարիա Գալոյանին, հաղորդում է “DELFI”-ն: 2011-ին նրան դատել էին կազմակերպության միջոցները վատնելու համար, սակայն նա հասցրել էր լքել երկիրը մինչ նրան բանտ կուղարկեին: Այդ պատճառով էլ էստոնական իշխանությունները ձերբակալման եվրոպական ծանուցագիր էին տվել: Հետաքննության տվյալներով` Գալոյանը կազմակերպության միջոցները […]

ՄԻՊ-ը սպասում է Ղարաբաղի պաշտպանության բանակի պատասխանին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջում տեղակայված լուրի համաձայն, 20-ամյա զինծառայող Կիրակոսյանին   պարբերաբար ծեծի են ենթարկել: Զինվորի մայրը` Կարինե Կիրակոսյանն, այսօր` փետրվարի 15-ին, զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ հայտնել, որ իր որդին ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  լրատվական ծառայությունից  Henaran.am-ին  տեղեկացրեցին. որ     իրենք   կապվել են Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության բանակի […]

Գագիկ Մխեյանը սպասում է հրամանին

Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Գագիկ Մխեյանը Henaran.am-ի հավաստի տեղեկություններով առաջիկա 2 օրերին նշանակվելու է աշխատակազմի ղեկավար: Չնայած վերջինս, ինչպե միշտ խորհրդակցության էր, բայց պատասխանեց մեր հարցին: “Երբ հրամանը լինի, այն ժամանակ էլ կիմանաք:Այսքանը”,-ասաց Գագիկ Մխեյանը: 

Կայացած ժողովրդավարական երկրներում այս հարցը չէր քննարկվի. Նաիրա Զոհրաբյան

Կայացած ժողովրդավարական համակարգ ունեցող որեւէ երկրում նման հարց ծագել չէր կարող եւ նման քննարկում չէր ծավալվի: Այսօր խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու նկատեց, որ արդար ու ազատ ընտրությունների անցկացումը միայն ընտրակարգով չպետք է պայմանավորել: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի մեծ արդյունավետությամբ են գործում հատկապես մեծամասնական ընտարակարգի պայմաններում: ԲՀԿ-ական պատգամավորը միեւնույն ժամանակ […]

“Տանգո պարելու համար 2 հոգի է հարկավոր”

Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները ոչ միայն իրենց են հարկավոր, այլ նաեւ տարածաշրջանի համար, հաղորդում է թուրքական մամուլը: Շալոմը հիշեցրել է, որ Իսրայելը  Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, ընդ որում` լավ հարաբերություններ: Սակայն փոխվարչապետն անհանգստություն է հայտնել, որ հիմա Թուրքիայում չգիտես ինչու փոխվել է Իսրայելի հանդեպ վերաբերմունքը: Հարաբերությունները վերստին […]

Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կինոյի նման մի բան էր, ես ապշած եմ. Արամ Մանուկյան/վիդեո/ /

՛՛Երեկ պետք է ասուլիս անեի, բայց քանի որ տպավորությունները, էմոցիաները շատ էին, մտածեցի մի քիչ սառեմ, նոր ասուլիս տամ՛՛,- լրագրողներին խոստովանեց ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա անդրադարձավ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Նրա խոսքով`  այն ինչ տեսել է Հրազդանի ընտրություններում,  կարդացել է Հյուգոյի, Կապկայի գրքերում եւ  դրա հիման վրա նկարահանված ֆիլմերում: ՛՛Չէի պատկերացնում որ […]

Զուրաբյանը սպառնաց ԱԺ ամբիոնից

ԱԺ նիստերի դահլիճում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի այսօր աղետավոր վիճակը երկրում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգն է, որը ճնշում է ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ ձեւավորում է “բռնապետություն ժողովրդավարական ֆասադով”: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ փետրվարի 12-ին հասարակությունն ստացավ եւս մի ապացույց, որ իշխանությունները անցյալից դաս չեն քաղել եւ պատրաստ են […]

Ոստիկանապետ Վովան վերադաս կունենա. Չորրորդ ինքնիշխանություն

”Չորրորդ ինքնիշխանություն”-ը գրում է, որ  խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերականգնելու է Ներքին գործերի նախարարությունը: “Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքական դեմք, որին ենթարկվելու է նաեւ ՀՀ ոստիկանապետը: Ասել է թե` ոստիկանապետի հաստիքը չի կրճատվի, բայց այն իր գլխին վերադաս կունենա”,- գրում է թերթը` վկայակոչելով իր աղբյուրներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի