“Ախպերական” խնդրում է … ճիշտ ապրել
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը առնվազն ցինիկություն համարեց այն լրատվամիջոցի աշխատանքը, որը գրել է, թե Ծաղկաձորում Մարգար Օհանյանը ամառանոց է կառուցում:
“Մեր` հարկատուներիս փողերով կառուցված նման տները հազարավոր են, դա նույնպես սովորական է: Միակ հարցը, թե ինչպես պետք է արմատախիլ լինի նման անսահման ցինիզմը եւ վախի բացակայությունը”,-գրել է լրատվամիջոցը:
Ըստ Մուշեղ Օհանյանի, իր եղբայրն այդ ամառանոցը գնել է 14 տարի առաջ եւ մինչեւ օրս մաս-մաս նորոգում է: “Ախր հիմա, Ծաղկաձորում 30 աստիճան ցուրտ է, ո՞ վ կարող է շինարարություն անել, որ գրում են աշխատանքները ընթանում է”,-ասաց Մուշեղ Օհանյանը:
“Մարգարը բերդում, մենք շինարարությո՞ ւն ենք անում, սիրտ ունե՞ նք շինարարության ”,-լրագրողներին հարցնում է Մուշեղ Օհանյանը: Վերջինս ընկերական, նաեւ “ախպերական” խնդրում է բոլոր լրագրողներին` պատվեր չկատարել:
“Այսօր մեկը մեղադրյալ է, մյուսը դատախազ, մյուսը դատավոր, մեկը լրագրող, բայց նորից եմ ասում կյանքը շարունակվում է, եւ ճիշտ պետք է ապրել”,-ասաց Մուշեղ Օհանյանը: