13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԿՄ-ն պատրաստ է ենթարկվել Սերժ Սարգսյանի հրամաններին` հիշեցին մարտի դաշտը

ԵԿՄ 9-րդ համագումարից հետո հրավիրված ասուլիսում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք նրա ելույթներից կարելի է եզրակացնել, որ ընտրություններում սատարելու են Հանրապետական կուսակցությանը, Մանվել Գրիգորյանն  ասաց.’ Մենք ասել ու ասելու ենք. ԵԿՄ-ն սատարելու է մեր մարտական ընկերոջը` Սերժ Սարգսյանին: Պատերազմի դաշտում նա հրամանատար էր, մենք նրա հրամաններին ենթարկվում էինք, այսօր էլ երկրապահը […]

Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է “armtown.com”-ը: Բացի այդ, քաղաքային խորհուրդը նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը պարունակում է կարճ պատմական ակնարկ, որը նկարագրում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ արդյունքում […]

Ախթալայում սկանդալ է հասունանում. Հայացք

Ըստ “Հայացք”  օրաթերթի Ախթալայում բողոքի մեծ ակցիա է սկսվում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող “Մեթըլ փրինս” ընկերությունում: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրություններ են հավաքում սեփականատեր Սերոբի տիկնոջ` Մադլեն Թաշչյանի դեմ, ով իրենց կարծիքով կոպտորեն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: Բանն այն է, որ մարդկանց աշխատացրել են հունվարյան տոն օրերի, մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, բայց հրաժարվել են […]

Ոստիկանապետը հասավ Հայաստանի հարավ

Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կադրային հերթական փոփոխություններ է կատարել Հայաստանի հարավում: Ոստիկանության Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Հակոբ Խաչատրյանը, ով հենց Մեղրիի  փոխոստիկանապետն էր: Իսկ նախկին պետ Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է Գորիսի բաժնի պետ: Հիշեցնենք, որ հունվարի 18-ից Գորիսը  չուներ ոստիկանապետ, քանի որ Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը նշանակվեց […]

“Ախպերական” խնդրում է … ճիշտ ապրել

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը առնվազն ցինիկություն համարեց այն լրատվամիջոցի աշխատանքը, որը գրել է, թե Ծաղկաձորում Մարգար Օհանյանը ամառանոց է կառուցում: “Մեր` հարկատուներիս փողերով կառուցված նման տները հազարավոր են, դա նույնպես սովորական է: Միակ հարցը, թե ինչպես պետք է արմատախիլ լինի նման անսահման ցինիզմը եւ վախի բացակայությունը”,-գրել է […]

Ազգային ժողովը ՀՔԾ-ից դեռ դիմում չի ստացել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի` իրենց ուղղված դիմումը փետրվարի 15-ին ուղարկվել է  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Հիշեցնենք, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահը հաղորդում էր տվել ՀՔԾ-ին`   ԱԺ փետրվարի 9-ի նիստի քվեարկությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ` Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ […]

Ախթալայում “ասողը” Սերոբի կի՞նն է

Ախթալայում կայացած ցանկացած ընտրությունների ելք որոշվել է Ախթալայի կոմբինատի աշխատակիցների քվեներով /այստեղ մոտ 600 աշխատող կա/, իսկ Ախթալան 3500 բնակիչ ունի: Սա խնդիր է առաջացրել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանի համար, քանի որ նրա հարաբերությունները կոմբինատի ղեկավարության հետ խիստ լարվեցին, երբ հաստաստվեց կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը: Քաղաքում խոսում են, թե այս ամենում “Խաչիկյանների […]

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների […]

Երեւանցիները հաճույքով ընտրակաշառք կվերցնեն. Ժամանակ

“Անիմաստ բաներով զբաղվելու ժամանակ չունենք”,-երեւանցիներից շատերն այսպես են արձագանքել, եր “Ժամանակ” օրաթերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ ինչ սպասելիքներ ունեն այդ ընտրություններից: Թերթի հարցումները պարզել են, որ երեւանաբնակների մեծ մասին առաջիկա ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում: Նրանք տարբերություն չէին տեսնում ընտրությունները կանցնեն մեծամասնականով թե համամասնականով: Հարցին, թե ընտրակաշառք կվերցնեն, երեւանցիներիը պատասխանել […]

Հայաստանում կօրինականացվե՞ն միասեռ ամուսնությունները. Ապագա

Հայաստանում համասեռամոլները զրկված են իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: ՀՀ Սահմանադրության համաձայն` միասեռ ամուսնությունը արգելված չէ, սակայն դեռևս չկա այդ ոլորտը կարգավորող համապատասխան օրենք: Այս մասին գրում է “Ապագա”-ն: Ըստ թերթի, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, 2003թ-ի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում ապաքրեականացվել է համապատասխան հոդվածը` եթե նախկինում համասեռ սեքսուալ ակտի համար անձը քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված