15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մաշտոցի պուրակի բնապահպանները արհեստականորեն սրում են իրավիճակը. Ոստիկանության հայտարարությունը

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների եւ հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետեւյալը:

ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես  վարչական դատարանին: Հետեւաբար ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաեւ այդ աշխատանքները խոչընդոտող անձանց եւ շինարարների անվտանգությունը: Ուստի հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ  բխել են օրենքից:

ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ փաստել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, ոստիկանության կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում`     ելնելով լարվածության թուլացման սկզբունքից, ձեռնպահ է մնացել այդ միջոցների կիրառումից:

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունն առավել վտանգավոր է համարում հավաքի մասնակիցների այն կոչերը, որոնք ուղղված են նրանց կողմից ոստիկանության պահանջները չկատարելուն: Ոստիկանությունը գտնում է, որ դրանց միակ նպատակը իրավիճակի արհեստական սրումն է:

Կարեւորելով հանրության տարբեր տեսակետները եւ հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունը իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացնելու կլոր սեղանի շուրջ քննարկումներ՝ ոստիկանության գործողությունների իրավական հիմքերին վերաբերող հիմնահարցերով:

Քննարկումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ոստիկանության շենքում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ