12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՃՈ պետի անհավանական արկածները /վիդեո/

Սյունիքի մարզկենտրոնում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել է  ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետը:

Նա իր ծառայողական ավտոմեքենայով մտել է Կապանի քաղաքապետարանի բակ, հասել մինչեւ  մուտքի աստիճանները: Նման բան չէր եղել մինչեւ օրս, եւ նույնիսկ քաղաքապետերը այդպես չեն ինքնադրսեւորվել:

Միջադեպի մասին պատմող լուսանկարը տեղադրվել է Youtube-ում:  Henaran.am-ի տեղեկություններով Անդրանիկ Շավոյանը նոր է նշանակվել ՃՈ Կապանի բաժնի պետ, եւ որոշել է խստացնել ծառայությունն ու հսկողությունը:

Սա դուր չի եկել կապանցիներին, որոնք իրենց բողոքը արտահայտել են այսկերպ` լուսանկարը զետեղելով Համացանցում:  Մինչեւ Կապանի ոստիկանության բաժնի պետ նշանակվելը, Շավոյանը ՃՈ Արտաշատի պատասխանատուն էր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նշանակված է ծառայողական քննություն եւ իսկությունը կպարզվի միայն դրա ավարտից հետո:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eclrH2U2hx8

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ