14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ով էիր դու` Աբովյանի քաղաքապետը Պալաչին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” թերթի տեղեկությունների, նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի եւ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջեւ:

Պալաչը` չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է իր նախկին ղեկավարի` Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին:

Վերջինս Պալաչին հիշեցրել է, թե նա ում շնորհիվ է “հացի տեր դարձել”, ասել, որ իրենք են ողջ կյանքը պահել նրան, մինչդեռ վերջինս նրանց դեմ է դուրս ելել:

Թերթի տեղեկություններով, թեեւ խոսակցությունը բավականին թեժ է եղել, սակայն բանը չի հասել ծեծկռտուքի կամ փոխհրաձգության: ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանն այս լուրերը որակեց “անլուրջ խոսակցություն”:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը` Պալաչի հորդրով ԲՀԿ-ից մոտ 1000 մարդ համալրել է ՀՀԿ-ի շարքերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ