13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կառավարությունը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը

Կառավարւթյան այսօրվա նիստին գործադիրը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը: Նախ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու պատճառները: Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթարցմամբ ԱԺ-ն ընդունել էր, սակայն կառավարությունը գտնում է, որ դրանում դեռևս լրացումներ պետք է կատարվեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ […]

Ծաղիկ Ռուբոն որոշող չէ. Հայկական ժամանակ

Ազգային ժողովի  ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն, երեկ “Հայկական ժամանակ” թերթի հետ զրույցում հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն): Նա նաեւ դժվարացել է նշել,  թե ԲՀԿ ցուցակի որ տեղում կլինի: “ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ […]

Ազատամարտիկները համոզվեցին, որ Իշխանը կռվող տղա է, ոչ թե պարող. Հայացք

“Հայացք” օրաթերթի խմբագրություն այցելած Արցախյան հերոսամարտի 2 ազատամարտիկ փորձում էին պարզել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ինչ գործ ունի Երկրապահ կամավորականների միությունում: “Նա կռվի ժամանակ փոխնախարար էր, մի անգամ “Արցախ” պարի խումբ էր բերել, նա ինչ կռվող է, որ ԵԿՄ վարչության անդամ դարձրին”,-վրդովված ասում էին ազատամարտիկները: Թերթի խմբագրությունը Վերահսկիչ պալատից պարզեց, որ Իշխան Զաքարյանը […]

ԲՀԿ-ի բարեգործ “պազիկները”.Աբովյանում արյունլվա են անում. Առավոտ

“Կինգ դե լյուքս” տրանսպորտային ընկերությունը, որը սպասարկում է Աբովյան քաղաքի թիվ 1,2,3 եւ Աբովյան-Երեւան թիվ 259 երթուղագիծը, օրինական կարգով շահել է նշյալ երթուղագծերը սպասարկելու մրցույթը, տարիներ ի վեր պետությանը մեծ հարկեր է վճարել, սակայն այսօր կանգնած է ֆինանսական մեծ խնդիրների առաջ: Ըստ “Առավոտ” օրաթերթի, պատճառն այն է, որ նախընտրական այս շրջանում “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, անունը […]

Ոչ մեկը հիմք չունի սահմանափակելու այլոց ազատության եւ ինքնորոշման իրավունքը. նամակ Բունդեսթագին

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավար պարոն Վոլքեր Կաուդերին: Հաղորդագրությունը Henaran.am-ին տրամադրել է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը: “Հարգելի գործընկեր,  ինձ հայտնի է դարձել, որ ձեր խորհրդարանական խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում մեր գործընկերը, շուտով հայտարարություն է ընդունելու կամ առնվազն մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծ: Քաղաքական խոսքի ազատությունը անչափ […]

Անժելան բարձրացնում է բոլորի … ռեյտի՞նգը

Լրագրող-բլոգեր Արգամ Ուստյանը, որն argamblog.com կայքում վերջերս տեղեկացրել էր, որ վերաբացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` պոռնոլուսանկարներով  կայքը` հարցաքննվել է ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում /կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին/: Անժելա Սարգսյանը ինքն է դիմել այդ բաժին ու նշել, որ իր նկարները օգտագործվում են բլոգի դիտումները շատացնելու եւ ռեյտինգ […]

Աբովյանը Ծառուկյանինը չէ` “Պալաչը” հավասար պայմաններ է պահանջում

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը`  “Պալաչ” մականունով հորդորել է իր մտերմներին դուրս գալ ԲՀԿ-ից եւ անդամակցել ՀՀԿ-ին: Մեր հավաստի տեղեկություններով, Արթուր  Հարությունյանը հայտարարել է, որ Կոտայքի մարզը, մանավանդ Աբովյան քաղաքը Ծառուկյանինը չէ: “Թող ստեղծեն հավասար պայմաններ, ամեն ինչ օրենքով լինի եւ կտեսնենք` ով ինչքան ձայն կունենա: Աբովյանը իրանը չի” /նկատի ունի […]

ՀՀ Դատախազությունը ընթացք է տվել Հրազդանի համայնքային ընտրությունների վերաբերյալ 7 հաղորդումների

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական […]

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ըստ Միքայել Դանիելյանի

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին կազմակերպության ամենամյա իրենց զեկույցը, որտեղ նշվում է, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում դրական զարգացում չկա: Միքայել Դանիելյանի խոսքով, զեկույցում անդրադարձ կա բանակի խնդիրներին, ինչպես նաեւ ՔԿՀ-ներին: Իրավապաշտպանն ասել է, որ այս տարի բանտերում մոնիտորինգ իրականացնելն իրենց չի թույլատրվել: “Արդարադատության նախարարը նամակով […]

Կաշառակեր դասախոսին`2 տարվա ազատազրկում. վճիռը բողոքարկվելու է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, օրերս  2 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 1500 ԱՄՆ դոլար: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: Ըստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված