13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են

Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի  ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում: “Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում […]

Դատապարտյալի ինքնասպանության հարցում պատասխանատվությունը կրում է արդարադատության նախարարությունը. Ա. Սաքունց

2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից  հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված  դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը  թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը […]

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները

“Amnesty International’ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց` Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին` կապված կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի եւ  դրա շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ադրբեջանը միլիոններ է ծախսում` փորձելով ցույց տալ իրեն իբրեւ ժամանակակից եւ առաջատար երկիր: Սակայն իր անկախության 20 տարիների ընթացքում նրան չհաջողվեց իր քաղաքացիների համար ապահովել հիմնական ազատությունները: […]

ՊՆ-ն հաստատեց` զինվոր է մահացել

Henaran.am –ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության  ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց մամուլում հրապարկված այն լուրը, որ թոքաբորբից զինծառայող է մահացել: Ըստ Մ. Սարգսյանի, փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային , 19-ամյա Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկը փետրվարի […]

Սեւանա լճում շարունակում են փնտրել խեղդված տղամարդուն

Սեւանա լճում շարունակվում են երեք օր առաջ փետրվարի 17-ին ջրահեղձ եղած, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանի մարմնի որոնողական աշխատանքները: Henaran.am-ի Գեղարքունիքի թղթակցին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրացած   Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Եւ ջրախեղդ եղած բնակչին […]

Մարգար Օհանյանի գլխին ‘սարքել’ է Ալիկ Սարգսյա՞նը/վիդեո/

Դատարանում իր ցուցմունքներում Մարգար Օհանյանը հայտարարեց, որ իր նկատմամբ բենզինի յուրացման գործը շինծու է եւ պատասխանելով դատարանի հարցերին, նշեց, որ ինքը վերջին ամիսներին լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ , ինչի պատճառով էլ ենթադրում է, որ այս գործը ‘սարքվել’ է նրա կողմից իրեն ենթակա ծառայությունների միջոցով, իսկ լարվածությունը առաջացել է կադրային նշանակումների եւ կազմակերպչական […]

Մարգար Օհանյանի խափանման միջոցը չփոխվեց, նա արժանապատվություն ունի /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը,  շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նիստում պետք է ցուցմունք տար Մարգար Օհանյանը, սակայն նրա փաստաբանը միջնորդություն ներկայացրեց` Օհանյանի խափանման միջոցը փոխելու: Դատավոր Մխիթար Պապոյանը հեռացավ […]

Մարգարը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. դատավորը մտավ խորհրդակցական սենյակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր դատարանում ցուցմունք է տալու Մարգար Օհանյանը: Մինչ ցուցմունքը Օհանյանի փաստաբանը միջնորդեց դատարանին փոխել Օհանյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ մի անգամ դատարանը մերժել էր […]

Բերդում մակարոն են արտադրում /վիդեո/

 “Վանաձոր” քրեակատարողական հիմնարկում արդեն մի քանի օր է, ինչ մակարոն են արտադրում: Կալանավորների յուրօրինակ զբաղվածությունը հնարավոր դարձավ “Աջակցություն դատապարտյալին” հիմնադրամի աջակցությամբ: Մակարոնի արտադրամասում աշխատում են 3 դատապարտյալ, բայց աշխատողների թիվը համալրվելու է: Առայժմ 3 տեսակի մակարոն է արտադրվում, ժամում մոտավոր հաշվարկներով 80 կգ:  Դատապարտյալը համարվում է պայմանագրային դաշխատող,  աշխատանքի դիմաց  վարձատրվում է,  իսկ աշխատավարձը փոխանցվում է ընտանիքին: […]

Մանվել Գրիգորյանի տարօրինակ ասուլիսը /վիդեո/

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը միության 9-րդ համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց, նա ով  Երկրապահների միությունը համարում է հակաիշխանական կառույց, սխալվում է. “Հիշեք, որ այն ստեղծվել է Ազգային  ժողովի  որոշմամբ,  որը  անմիջական պետականորեն  միշտ գործել է իր հիմնադրման օրից: Երկրապահը  հակաիշխանական  չի կարող լինել”,-ասաց նա:  Հարցին, թե ինչու համագումարին չէին մասնակցում միության անդամներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահը պատասխանեց, որ 35.000 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված