23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազատամարտիկները համոզվեցին, որ Իշխանը կռվող տղա է, ոչ թե պարող. Հայացք

“Հայացք” օրաթերթի խմբագրություն այցելած Արցախյան հերոսամարտի 2 ազատամարտիկ փորձում էին պարզել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ինչ գործ ունի Երկրապահ կամավորականների միությունում:

“Նա կռվի ժամանակ փոխնախարար էր, մի անգամ “Արցախ” պարի խումբ էր բերել, նա ինչ կռվող է, որ ԵԿՄ վարչության անդամ դարձրին”,-վրդովված ասում էին ազատամարտիկները:

Թերթի խմբագրությունը Վերահսկիչ պալատից պարզեց, որ Իշխան Զաքարյանը 1994-ից է ԵԿՄ անդամ, նույն թվականից կռվել է կամավորական բրիգադում: 1993-94թթ կռվել է նաեւ “ՏիգրանՄեծ” ջոկատում: 1997թ-ի հոկտեմբերի 20-ին եղել է 17 պատգամավորներից մեկը, ովքեր ԱԺ-ում հիմնել են ԵԿՄ պատգամավորական խումբ:

ԵԿՄ2-9-րդ համագումարների պատվիրակ է, իսկ ԵԿՄ վարչության անդամ է ընտրվել 8-րդ համագումարում, այս անգամ վերընտրվել է: “Լսելով այս լուրը` ազատամարտիկները ներողություն խնդրեցին` ասելով, որ համագումարի ժամանակ ոմանք իրենց թյուրիմացության մեջ են գցել”,-գրում է “Հայացք”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ