13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անժելան բարձրացնում է բոլորի … ռեյտի՞նգը

Լրագրող-բլոգեր Արգամ Ուստյանը, որն argamblog.com կայքում վերջերս տեղեկացրել էր, որ վերաբացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` պոռնոլուսանկարներով  կայքը` հարցաքննվել է ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում /կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին/: Անժելա Սարգսյանը ինքն է դիմել այդ բաժին ու նշել, որ իր նկարները օգտագործվում են բլոգի դիտումները շատացնելու եւ ռեյտինգ […]

Աբովյանը Ծառուկյանինը չէ` “Պալաչը” հավասար պայմաններ է պահանջում

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը`  “Պալաչ” մականունով հորդորել է իր մտերմներին դուրս գալ ԲՀԿ-ից եւ անդամակցել ՀՀԿ-ին: Մեր հավաստի տեղեկություններով, Արթուր  Հարությունյանը հայտարարել է, որ Կոտայքի մարզը, մանավանդ Աբովյան քաղաքը Ծառուկյանինը չէ: “Թող ստեղծեն հավասար պայմաններ, ամեն ինչ օրենքով լինի եւ կտեսնենք` ով ինչքան ձայն կունենա: Աբովյանը իրանը չի” /նկատի ունի […]

ՀՀ Դատախազությունը ընթացք է տվել Հրազդանի համայնքային ընտրությունների վերաբերյալ 7 հաղորդումների

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական […]

Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ըստ Միքայել Դանիելյանի

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին կազմակերպության ամենամյա իրենց զեկույցը, որտեղ նշվում է, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում դրական զարգացում չկա: Միքայել Դանիելյանի խոսքով, զեկույցում անդրադարձ կա բանակի խնդիրներին, ինչպես նաեւ ՔԿՀ-ներին: Իրավապաշտպանն ասել է, որ այս տարի բանտերում մոնիտորինգ իրականացնելն իրենց չի թույլատրվել: “Արդարադատության նախարարը նամակով […]

Կաշառակեր դասախոսին`2 տարվա ազատազրկում. վճիռը բողոքարկվելու է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի որոշմամբ, օրերս  2 տարվա ազատազրկման է դատապարտվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժանմունքի վարիչ Հենրիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր աշխատասենյակում խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով Սարգիս Դիլբարյանից հափշտակել էր խոշոր չափի՝ 1500 ԱՄՆ դոլար: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել վճիռը: Ըստ […]

Հիվանդությունը կազատի՞ մանկապիղծին պատժի կրումից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է ազատվի պատժի կրումից, եթե հաստատվի, որ նա ծանր հիվանդ է: Բայց դա ընթացակարգ , եւ պետք է պատրաստվեն համապատասխան փաստաթղթերը: Հիշեցնենք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում օրերս վիրահատվել է մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրա մոտ հաստ աղիքի ուռուցք էր: Հայաստանի  կառավարության որոշմամբ հաստատվել […]

Զինդատախազը արդեն խիստ զբաղված է

Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը ապաքինվել է, եւ այսօր առավոտվանից աշխատանքի է ներկայացել: Այս մասին Henarana.am-ին տեղեկացրեց նրա օգնականը: Ինքը` Գեւորգ Կոստանյանը մեր հեռախոսազանգին կարճ պատասխանեց` ասելով, որ խիստ զբաղված է, եւ հիմա չի կարող խոսել: Հիշեցնենք, որ զինդատախազի մոտ ախտորոշվել էր  “հիպերտոնիկ կրիս” եւ նա մի քանի օր բուժման կուրս էր անցնում “Նաիրի” բժշկական […]

Ով էիր դու` Աբովյանի քաղաքապետը Պալաչին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” թերթի տեղեկությունների, նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի եւ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջեւ: Պալաչը` չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է իր նախկին ղեկավարի` Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին: Վերջինս Պալաչին հիշեցրել […]

Թոքաբորբով զինվորները բուժվում են հոսպիտալներում.Ժամանակ

Աննախադեպ ցրտերի պատճառով ՀՀ որոշ զորամասերում կան թոքաբորբի դեպքեր: Այս մասին “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արշալույս Փայտյանը` պատասխանելով հարցին, թե հավաստի են տեղեկությունները, որ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են մի քանի զինվոր, եւ հիվանդությունը զանգվածային բնույթ է կրում: “Հիվանդները բուժվում են ՀՀ ԶՈւ հոսպիտալներում: […]

Արարատում “ամուսինը” ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստավում 29-ամյա արարատցի մի երիտասարդի նկատմամբ, ով  ամիսներ շարունակ  անընդհատ շահագործել է իր հետ փաստացի ամուսնության մեջ գտնվող  20-ամյա մի կնոջ /հասկանալի պատճառով անուն չի հրապարակվում/: Տղան ահաբեկել է երիտասարդ աղջկան` ասելով, որ երեխային կգողանա, չի թողնի որ մայրը կապ ունենա, եւ ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել: Աղջիկը երեխայից չզրկվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի