Կգնա՞ դատավորն այդ քայլին. Մարգարը երանի կտար Սամսոնին /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ Վճռաբեկ դաատարանի որոշմամբ ճանաչվեց լավագույն դատավոր: Ընդհանրապես, Պապոյանը, ասում են համարձակ վճիռներ է կայացնում:
Նրա “ցավը” նույնիսկ ՀԱԿ-ի միտինգավոր կանայք էին տանում, երբ Պապոյանը դատարանի դահլիճից ազատ արձակեց ՀԱԿ անդամ Սամսոն Խաչատրյանին:
Այս օրերին նրա վարույթում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործը: Հիշեցնենք, որ դատարանը լսել է վկաներին, ամբաստանյալներին, ավարտել է ապացույցների քննարկումը եւ դատավարությունը մտել է վիճաբանության փուլ:
Նախորդ դատական նիստում Մարգար Օհանյանը նորից հայտարարեց, որ այս գործը “շինծու”` է, եւ ինքը յուրացում չի կատարել: Ապացույցների քննարկումից հետո, դատավորը հայատարարեց դատավարության ավարտը, բայց ստիպված էր այն մի քանի րոպե հետո վերսկսել:
Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի դեմ տված անձանց արձանագրությունները ճանաչել ոչ արժանահավատ, քանի որ դրանք միմյանց հակասում են:
Դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ այդ հարցը կքննարկվի խորհրդակցական սենյակում վճիռ կայացնելու ժամանակ:
Henaran.am -ի աղբյուրների փոխանցմամբ, Մխիթար Պապոյանը կանգնել է երկընտրանքի առաջ: Դատարանում առկա բոլոր ապացույցները խոսում են Օհանյանին ազատելու մասին: Կգնա արդյո՞ք լավագույն դատավոր ճանաչված Մխիթար Պապոյանը այդ քայլին, թե՞ ոչ: Ստացված տեղեկություններն առայժմ հակասական են:
Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 1-ին: Նիստում կլսեն պետական մեղադրողին, պաշտպանական ճառերն ու ամբաստանյալներին վերջին խոսքի իրավունք կտրվի:
http://youtu.be/KocNDjP74c8