24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Մարդկության համար Սումգայիթյան ողբերգության վտանգը միշտ առկա է կրկնվելու, եթե ….’Վահե Էնֆիաջյան

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.’24 տարի առաջ, Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, սկսվեցին հայերի հանդեպ   մասսայական ջարդեր եւ էթնիկ  զտումներ:

Ադրբեջանական պետության ամենաբարձր մակարադակով կազմակերպված եւ ծրագրավորված  այս ջարդերը կոնկրետ նպատակ ունեին, բնաջնջելու  եւ իրենց սեփականությունից ու կյանքից զրկելու   միջոցով ,   հայերին  արտաքսելու    Ադրբեջանից: Ինչը շատ նման էր 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի հանդեպ ցեղասպանությանը:Սումգաիթյան դեպքերն ապացուցող բազում պատմական    փաստեր    կան:

Տեսանյութեր, նկարներ, իսկ ամենակարեւորը` կոտորածից փրկվածների պատմություններ եւ վկայություններ:Սակայն դեպքերն իրենց արդար եւ արժանի գնահատականը չստացան միջազգային հանրության կողմից:Մարդու կյանքը ամենաթանկն է, ինչը պաշտպանված է   օրենքով   եւ   միջազգային    իրավական    ակտերով:Անկախ կրոնական դավանանքի, ազգային եւ ռասսայական պատկանելիությունից, մարդու ապրելու իրավունքն ու արժանապատիվ կյանքը պիտի լինի գերակա`    մարդկության    եւ    պետությունների    համար:Չպատժված յուրաքանչյուր հանցանք ծնում է նորը, իսկ կանխարգելումը պահանջում է համապատասխան պատասխանատվության բաշխում` միջազգային հանրության     եւ     պետությունների  միջեւ:

Այն նաեւ նպաստում է ներգրավված պետությունների եւ     միջազգային     հանրության   համագործակցությանը: Յուրաքանչյուր պետություն ունի ցեղասպանությունները եւ զանգվածային այլ ոճրագործությունները կանխարգելելու առաջնային իրավունք, սակայն պետության ինքիշխանությունը չի կարող խոչընդոտել միջազգային հանրության դերակարատմանը: Ինքնիշխանությունն այլեւս անվերապահորեն չի պաշտպանում պետությանը արտաքին միջամտությունից: Այն պարզապես պարտականություն է, որի համաձայն պետությունը պատասխանատու է  իր  ժողովրդի      բարեկեցության   համար:

Վերոնշյալ սկզբունքը ամրագրված է ‘Ցեղասպանության դեմ պայքարի’  կոնվենցիայի առաջին հոդվածում եւ արտացոլված է ինքնիշխանությունը որպես պարտավորություն,  ինչպես նաեւ դրանից բխող ‘պաշտպանելու պարտավորություն նորմի մեջ’, ուստի մենք` ինքներս, եւ առհասարակ` միջազգային հանրությունը, պիտի մշտապես զգոն լինենք` որպեսզի կանխենք մարդկության հանդեպ կատարված հանցանքները, իսկ կատարվածներին տանք արդար գնահատական:

Բոլորը միշտ պիտի գիտակցեն, որ  քաղաքական կամքի բացակայություը համարվում է ամենամեծ մարտահրավերը` մարդկությանը զանգվածային ոճրագործություններից    պաշտպանելու     հարցում:Իսկ քանի դեռ Ադրբեջանում տեղի ունեցած ջարդերը չեն դատապարտվել միջազգային հանրության, եւ ամենակարեւորը, հենց ադրբեջանի կողմից, մարդկության համար Սումգաիթյան ողբերգության վտանգը միշտ առկա է  կրկնվելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ