15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու են ընկել Նարեկի հետեւից

‘’Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե մեր ընտանիքը Հայաստանը դիտում է որպես եկամտի աղբյուր, ոտնահարում է մեր ընտանիքի արժանապատվությունը’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ‘’Նարեկացի’’ արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը: Նա հայտարարեց.’’Թող լինի արդար դատավարություն, եւ մենք կվճարենք բոլոր հարկերը, մենք հարկեր վճարելուց չենք խուսափում’’:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայությունը  կալանք է դրել Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերության շարժական եւ անշարժ գույքի վրա :  Նարեկ Հարթունյանը,  ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանը  մեղադրվում են հարկային պարտավորությունները չկատարելու մեջ, եւ ըստ պետեկամուտների կոմիտեի, պետությանը հասցվել է 109 մլն դրամի վնաս:

‘’Մենք ունենք այս պահին հարկային պարտավորություններ, որոնք պետք է վճարենք, բայց մեր դրամական միջոցները կալանքի տակ են: Ես կոչ եմ անում Հայաստանի եւ սփյուռքի բոլոր մտավորականներին` հետեւեն մեր գործին, որ լինի արդարություն: Կարող է, օրինակ, Քըրք Քըրքորյանը խորհուրդ կազմի, որ հետեւեն այս գործին, որ հետեւողական լինեն, հասկանանք` ինչ է կատարվում մեր հայրենիքում’’,- ասաց Նարեկ Հարթունյանը:

Քրեական գործով փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով` այս քրեական գործը  լեցուն է ամենակոպիտ խախտումներով: Նրա համոզմամբ` սա հասարակ հաշվեհարդար է: Քրեական գործով կան ընթացակարգեր եւ կան դատավարական ժամկետներ, որոնք բոլորը խախտվում են:

‘’Մենք եթերից ՊԵԿ նախագահի տեղակալից իմանում ենք պատահաբար, որ գործն ուղարկվել է  դատարան: Եթե ձեր գործն ուղարկվում է դատարան, դուք այդ մասին չպետք է պատահաբար իմանաք հեռուստատեսությունից, ընդ որում` ժամկետից շուտ’’,- ասաց Հայկ Ալումյանը:

Հայկ Ալումյանը տարակուսում է, որ Արմեն Ալավերդյանը  իր գերատեսչության անունից, ՀՀ-ի անունից,  դեռեւս դատավճիռ չլինելու դեպքում, արդեն հայտարարում է, որ Ն. Հարթունյանը հանցագործ է: Ըստ Հ. Ալումյանի` սա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտում է:

‘’Եթե այստեղ չհասնենք արդարության, այստեղի դատարաններով չկարողանանք կարգի հրավիրել նրանց, դա կանենք Եվրոպական դատարաններում’’,- ասաց նա:

‘’Hetq.am’ էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի համոզմամբ` այս գործի առանցքը Ժամացույցների գործարանն է, որտեղ Հարթունյանների ընտանիքը երկրորդ խոշոր բաժնետերն է:

‘’Ինչ-որ մարդիկ փորձում են Ժամացույցների գործարանի` Հարթունյաններին պատկանող    մասը վերցնել, որը գնահատվում է մոտ 8-10 մլն դոլար: Այդ բանակցություններին մասնակցել է նաեւ Ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Հայկ Դավթյանը: Պետք է գնալ դրանց հետեւից: Մի խոսքով, գլխավորն այստեղ ժամացույցների գործարանն է: Ուզում են Նարեկենց ճնշել, որ Նարեկը գնա’’,- եզրափակեց Էդիկ Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ