24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ Դատախազությունը ընթացք է տվել Հրազդանի համայնքային ընտրությունների վերաբերյալ 7 հաղորդումների

2012թ. փետրվարի 12-ին Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի կողմից ընթացք է տրվել 7 հաղորդումների, որոնցից 4-ը` մամուլի հրապարակումների հիման վրա:

Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկել Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես՝ ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը եւ  ստացել  քվեաթերթիկ, սակայն մինչ  քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բ.Մարգարյանը չէ:  Կեղծիքի բացահայտումից հետո տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը եւ վերցնելով Բ.Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ   հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

 Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածու Ս. Միքայելյանի վստահված անձ Ա. Մանուկյանից 12.02.2012թ. հաղորդում է ստացվել` Ա. Դանիելյանի վստահված անձի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ:  Հիշյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 1542   հոդվածի հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ 2012թ. փետրվարի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

2012թ. փետրվարի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել` Միկրոշրջան թաղամասի 68 շենքի հարակից տարածքում ընտրության ընթացքի վերաբերյալ ունեցած դժգոհությունների կապակցությամբ խուլիգանություն կատարելու մասին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարողը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել թվով 4 հրապարակումների. ստուգվում են ‘’hetq.am’’ կայքում հրապարակված ‘’Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակն ահազանգում է խախտումների մասին’’, ‘’armlur.am’’    կայքում` ‘’Հրազդանում ընթացող  ընտրություններում գրանցվել են կոպիտ խախտումներ’’,   ‘’a1plus.am’’-ում` ‘’Թիվ 25/04 տեղամասում կառուսել է եղել’’ եւ   ‘’news.am’’-ում` ‘’Սասուն Միքայելյանի շտաբը չի բողոքարկի Հրազդանի ընտրությունների արդյունքները’’ վերտառությամբ հոդվածներում մատնանշված հանգամանքները:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Դատախազության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ