10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Անժելան բարձրացնում է բոլորի … ռեյտի՞նգը

Լրագրող-բլոգեր Արգամ Ուստյանը, որն argamblog.com կայքում վերջերս տեղեկացրել էր, որ վերաբացվել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` պոռնոլուսանկարներով  կայքը` հարցաքննվել է ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում /կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին/:

Անժելա Սարգսյանը ինքն է դիմել այդ բաժին ու նշել, որ իր նկարները օգտագործվում են բլոգի դիտումները շատացնելու եւ ռեյտինգ ապահովելու համար:  Henaran.am-ի տվյալներով, Արգամ Ուստյանի գործն արդեն ուղարկվել է քննչական վարչություն, եւ այդտեղ էլ հարցաքննել են նրան: Առաջիկա օրերին պարզ կլինի Արգամի ճակատագիրը: Նա մեղադրվում է պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու մեջ :

Ինքը` Արգամը հրաժարվեց Henaran.am-ի հետ խոսելուց` ասելով, որ գործը իրավապահների վարույթում է եւ չի ուզում խոսել: Ավելին, Արգամ Ուստյանը նեղվել է իր գործընկեր լրագրողներից,  ովքեր իրականությունը աղավաղված են ներկայացնում: “Մի փորձեք իմ միջոցով ձեր կայքերի դիտումների քանակը բարձրացնել”,-ասաց Արգամը:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ com տիրույթում հայտնվել էր դերասանուհու լուսանկարները:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ