03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փետրվարի 12-ը Հրազդանում ցուրտ է լինելու, նաեւ` թեժ

Կիրակի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են տեղի ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի համայնքներում: Քաղաքային համայքներից միայն ընտրություններ են Սպիտակում եւ Հրազդանում: Սպիտակի քաղաքապետի համար առաջադրվել է մեկ թեկնածու, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական  Գագիկ Սահակյանը: Հրազդանում պայքարը թեժ է լինելու: Հրազդանցիները պետք է ընտրություն կատարեն գործող քաղաքապետ, հանրապետական […]

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը կապահովագրի՞, թե խնդիրներ կստեղծի

Խորհրդարանն այս տարվա առաջին քառօրյայում 64 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ  օրենքի նախագիծը, որով սահմանվում է, թե ինչ է իրենից ներկայացնում արտակարգ ռեժիմը, ինչ սահմանափակումներ կարող են լինել այս դեպքում, ինչպես է հաստատվում, փոփոխվում եւ դադարեցվում այն: Henaran.am-ը տեղեկացրել էր, որ օրինագիծը ենթադրում է […]

Մահ Կապանի կոմբինատում

Ըստ Կապանում շրջանառվող լուրերի, փետրվարի 8-ին մահացած “Դինո գոլդ մայնինգ քամփնի”  ՓԲԸ երկարամյա աշխատակից, եռակցող 56-ամյա Թանգի Բեգլարյանը սրտային հիվանդությամբ է տառապել: Նա բոլորովին վերջերս բուժման մեջ էր, եւ ընդամենը 3 օր էր, ինչ բուժումից հետո  ներկայացել էր աշխատանքի:  Նշենք, որ Բեգլարյանը մահացել է  հերթափոխից անմիջապես հետո: Աշխատանքն ավարտելուց հետո, հանդերձարանում վատացել է նրա  ինքնազգացողությունը […]

Մեղրիի մաքսակետից արգելում են իրանական բեռնատարների մուտքը

Առատ ձյան պատճառով դժավարանցանելի է  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածը: Գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այդ պատճառով Մեղրիի մաքսակետից  արգելում են Իրանի Իսլամական հանրապետության  բեռնատարների շարժը: Համեմատաբար փոքր չափերի մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են հաղթահարել լեռնանցքը: Ձնաբքի պատճառով  գիշերը փակվել էր ճանապարհի  Սիսիանի հատվածը` “Զանգեր” կոչվող վայրում: Լուսադեմին, […]

Ստյոպա Սաֆարյանը ԱԺ ամբիոնն օգտագործում է ‘պտտվող լուրերի’ համար. ‘Վալլեքս’ ընկերություն

‘’Ժառանգություն’’ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն 08.02.2012 թ. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ, ըստ իրեն հասած լուրերի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել: Այդուհետ պատգամավորը հարցրել է ՀՀ բնապահապանության նախարարին այդ աշխատանքները ‘’Վալլեքս’’ խմբի ընկերությունների կողմից իրականացվելու մասին: Ցավոք՝ դա բավարար հիմք համարվեց որոշ […]

“Հայացքը”` “Հենարանին” եւ հակառակը

“Հայացք” օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն արձագանքել է Henaran.am-ի “Ծառուկյանի ցուցակը” լուրին: Մասնավորապես նշվել է, որ Աղաբաբյանը ԲՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու: “Henaran.am կայքն այսօր կեղծ լուր է տարածել իմ մասին: Սա մանր խուլիգանություն եմ որակում, մանավանդ, որ կեսօրին լուրն  “անհետացավ” կայքից: Իբր “հավաստի տեղեկություններով” ես ընդգրկված եմ ԲՀԿ համամասնական ցուցակում: Տեղեկացնեմ, որ ես որեւէ կուսակցության անդամ […]

Թեղուտի պաշտպանները ՀՀ վարչապետից պահանջում են…

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը  այլ նախաձեռնությունների, կազմակերպություններ ու անհատների հետ համատեղ դիմում-պահանջ են ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասված է.’’ Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան տրամադրվել է Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի եւ ազգային օրենսդրության կոպիտ խախտումներով: Իրավախախտումներն իրականացվել են պետական մի շարք կառույցների կողմից` ՀՀ կառավարություն, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն (այժմ` էներգետիկայի […]

Վովա Գասպարյանը սատանա չէ. Հայացք

Հունվարի վերջին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարին ամփոփել է ընդլայնված խորհրդակցությունում: Հավաքին մասնակցել է երկրի ոստիկանության ողջ “վերնախավը”: Հավաքի մասնակիցներից մեկը, ով “Հայացք” թերթին խնդրեց չգրել իր անունը, ասաց, որ ոստիկանապետը ելույթի վերջում դիմելով ներկաներին` չգիտես ինչու հայտարարեց. “Ես մաքրվել եմ, իսկ դուք սաղդ սատանա եք”: ” Գուցե բառերի տեղերը փոխած են, բայց մոտովորապես այսպես […]

ՄԻՊ-ի խմբերը Հրազդանին մոտ կլինեն. Ժողովուրդ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք ընտրությունների ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բավականին ակտիվ է աշխատելու: “Մենք նստելու ենք և արտաժամյա սպասենք, որ մեզ զանգահարեն, նույնիսկ մեր արագ արձագանքման խմբերը փորձելու են Հրազդանին մոտ շրջել, որպեսզի եթե լինեն դեպքեր, արձանագրվեն”,-“Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` մայիսին կայանալիք խորհրդարանական […]

Ոստիկանությունն ու փաստաբանների պալատը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ոստիկանության եւ փաստաբանների պալատի միջեւ համագործակցության մասին:  Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ: Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրին ձեռնարկի շարժառիթները, խնդիրները եւ համագործակցության հեռանկարները: Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել եւ կյանքի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի