27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զուրաբյանը սպառնաց ԱԺ ամբիոնից

ԱԺ նիստերի դահլիճում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի այսօր աղետավոր վիճակը երկրում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգն է, որը ճնշում է ժողովրդի կամքի ազատ արտահայտումը եւ ձեւավորում է “բռնապետություն ժողովրդավարական ֆասադով”:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ փետրվարի 12-ին հասարակությունն ստացավ եւս մի ապացույց, որ իշխանությունները անցյալից դաս չեն քաղել եւ պատրաստ են դիմել ապօրինությունների:

“Մենք եկել ենք այս լսումներին, քանի որ երկիրն սպասում է արմատական փոփոխություններին: Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան որ ոչ լեգիտիմ իշխանության ճգնաժամը հնարավոր է լուծել սահամադրական եղանակով”,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանն ու հավելեց, որ  բոլորը պետք է հասկանան, որ սրա այլընտրանքը  լինելու է ժողովրդի անկառավարելի ցնցումներն են եւ հարցին  հեղափոխական լուծում տալու հակվածությունը:

ՀԱԿ համակարգողի խոսքով, իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են ընտրական համակարգի առողջացման արմատական քայլեր: ՀԱԿ-ը, ըստ նրա,  դեռ 2010-ի մարտի 15-ին ներկայացրել է ընտրական բարեփոխումների փաթեթ, որի առանցքային մասը 100 տոկոսանոց ընտրակարգին անցնելու գաղափարն է, որի շուրջ այսօր, Զուրաբյանի բնորոշմամբ աննախադեպ համաձայնություն է կայացել:

Զուրաբյանը հայտարարեց, որ մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի կոռուպցիայի առանցքային օջախը:

“Այսօր բացառիկ շանս ունենք գնալու համաձայնության ճանապարհով, մի տարեք երկիրն առճակատման, փորձեք  մի քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ, իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշումն ընդունում եք դուք, ճիշտ որոշում ընդունեք, մինչեւ դրա հնարավորությունն ունեք”,-եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ