03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովը ՀՔԾ-ից դեռ դիմում չի ստացել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի` իրենց ուղղված դիմումը փետրվարի 15-ին ուղարկվել է  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահը հաղորդում էր տվել ՀՔԾ-ին`   ԱԺ փետրվարի 9-ի նիստի քվեարկությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ` Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ կանոնակարգի խախտում թույլ տալու եւ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու կապակցությամբ նրանց նկատմամբ որեւէ միջոց չձեռնարկելու վերաբերյալ:

Henaran.am-ն այսօր փորձել է պարզել, թե ուսումնասիրե՞լ  է արդյոք ԱԺ նախագահն իրեն ուղղված դիմումը եւ ի՞նչ ընթացք կստանա այն:  ԱԺ  հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը  Henaran.am-ին տեղեկացրել է, որ Ազգային Ժողովը ՀՔԾ-ից իրեն ուղղված որեւէ դիմում դեռեւս չի ստացել:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ