06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵԿՄ-ն պատրաստ է ենթարկվել Սերժ Սարգսյանի հրամաններին` հիշեցին մարտի դաշտը

ԵԿՄ 9-րդ համագումարից հետո հրավիրված ասուլիսում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք նրա ելույթներից կարելի է եզրակացնել, որ ընտրություններում սատարելու են Հանրապետական կուսակցությանը, Մանվել Գրիգորյանն  ասաց.’ Մենք ասել ու ասելու ենք. ԵԿՄ-ն սատարելու է մեր մարտական ընկերոջը` Սերժ Սարգսյանին:

Պատերազմի դաշտում նա հրամանատար էր, մենք նրա հրամաններին ենթարկվում էինք, այսօր էլ երկրապահը պատրաստ է լինել իր մարտական ընկերոջ կողքին’:

Այն հարցին, թե ինչու այլ քաղաքական կուսակցություններին չէին հրավիրել, այլ միայն Հանրապետականին` ի դեմս Սերժ Սարգսյանի, ԵԿՄ նախագահը եւս մեկ անգամ պարզաբանեց.’’ Մենք հրավիրել ենք հանրապետության նախագահին: Լիներ նա մեկ այլ կուսակցության անդամ, էլի կհրավիրեինք: Ահա ինչու նրան հրավիրել ենք, ասեմ ավելին` նա ուներ իր մանդատը եւ քվեարկում էր’’:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ