Նոր մարտահրավե՞ր Անժելա Սարգսյանին
Չգիտես ինչու, այսօր դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսնակարները նորից են հայտնվել համացանցում:
Հիշեցնենք, որ այս օրերին Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով շարունակվում է Կարեն Արայանի դատավարությունը, ով մեղադրվում է դերասանուհու լուսանկարները Համացանցում տեղադրելու մեջ:
Ամիսներ առաջ, երբ լուսանկարները Համացանցում էին, ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը /կիբեր հանցագործությունների դեմ պայքարի բաժին/ գտել էր եւ բոլոր կայքերը օրենքով սահմանված կարգով փակել էր տվել:
Ոստիկանության մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, համապատասխան բաժինն արդեն տեղյակ է փաստի մասին: Սակայն այս անգամ կայքը փակելը որոշ ժամանակ է պահանջում, քանի որ այն ոչ թե am տիրույթում է, այլ com-ում է:
Սա նշանակում է, որ լուսանկարները տեղադրված են արտերկրի սերվերներում: