23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Հայացքը”` “Հենարանին” եւ հակառակը

Հայացք” օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն արձագանքել է Henaran.am-ի “Ծառուկյանի ցուցակը” լուրին: Մասնավորապես նշվել է, որ Աղաբաբյանը ԲՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու:

“Henaran.am կայքն այսօր կեղծ լուր է տարածել իմ մասին: Սա մանր խուլիգանություն եմ որակում, մանավանդ, որ կեսօրին լուրն  “անհետացավ” կայքից: Իբր “հավաստի տեղեկություններով” ես ընդգրկված եմ ԲՀԿ համամասնական ցուցակում:

Աշոտ Աղաբաբյան

Տեղեկացնեմ, որ ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ այժմ էլ անկուսակցական եմ: Ի տարբերություն Henaran.am-ի “հավաստի” լուր տվողի` իմ մանկության երազանքը պատգամավոր դառնալը չէ:

Ես հարգում եմ բոլոր կուսակցություններին, այդ թվում եւ ԲՀԿ-ին, բայց որեւէ կապ չունեմ ԲՀԿ-ի եւ ոչ էլ որեւէ կուսակցության հետ: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով եւ երբեւէ մտադիր չեմ պատգամավոր դառնալ”,-գրել է Աղաբաբյանը` իր պատասխանում:

Խմբ. կողմից. Նախ նշենք, որ լուրը կայքից չի անհետացել: Պարզապես կայքի առաջնային մասում տեղադրվող  լուրերը պարբերաբար  փոփոխվում են, եւ հնարավոր է մեր գործընկերոջը շփոթության մեջ է գցել այդ հանգամանքը:

Թե որն է Աշոտ Աղաբաբյանի մանկության երազանքը, ինքը կիմանա, իսկ  եթե այդ լուրը նա համարում է  մանր խուլիգանություն, ապա իր իսկ խմբագրած թերթում հաճախ տպագրվող նյութերը կարելի է որակել կազմակերպված հանցավորության դեպքեր:

Ամեն դեպքում  հարգելով մեր բոլոր գործընկերներին` մեկ անգամ եւս հիշեցնենք, որ Henaran.am-ը աշխատում է չխախտել որեւէ մեկի իրավունքները, պահպանում է կոռեկտության սահմանը, չպիտակավորելով որեւէ մեկին` առավել եւս կոլեգաներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ