09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրող կանանցից առայժմ մեկն է որոշել պատգամավոր դառնալ

 

Մարգարիտ Եսայան

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ համամասնական ցուցակով այս անգամ պատգամավորության թեկնածուներ են լինելու “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը եւ ամենայն հավանականությամբ  “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Մարգարիտ Եսայանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման առաջարկ ինքը չի ստացել եւ չի կարող հարցազրույց տալ “չեղած բաների մասին”:

Սաթիկ Սեյրանյան

Սաթիկ Սեյրանյան

Մինչդեռ Սաթիկ Սեյրանյանը, չթաքցրեց, որ մի քանի ուժերի կողմից առաջարկ ստացել է եւ դեմ չէ քաղաքականություն մտնելուն: “Անցած անգամ հրաժարվեցի, բայց կարծում եմ այս անգամ ժամանակն է զբաղվելու քաղաքականությամբ”,-ասաց նա: Սակայն նա չբացեց փակագծերը` չնշելով, թե որ կուսակցությունն է նրան առաջարկել:

Կոնկրետ` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար  Սաթիկ Սեյրանյանը  առաջարկ չի ստացել: Իսկ լրագրողի աշխատանքը չի խանգարի պատգամավորական գործունեությանը: “Գիտեք, գլխավոր խմբագիրը քիչ է գրում, եւ կարծում եմ կհասցնեմ համատեղել երկու գործն էլ”,-ասաց Ս. Սեյրանյանը:

Նրա կարծիքով՝ պատգամավորական աշխատանքը թիմային պետք է լինի, եւ առաջին հերթին այս կամ այն քաղաքական ուժի ցուցակում ընդգրկվելու համար նա նախ կտեսնի, թե ով կա այդ թիմում:

“Նորից եմ կրկնում այս պահի դրությամբ ոչ մի կոնկրետ որոշում դեռ չունեմ”,-ասաց Ս. Սեյրանյանը, որը մեծ հաճույքով զբաղվում է նորածին տղայի խնամքով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ