15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը կփոխվի՞

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այսօր դատարանը կփոխի “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ կկիրառվի ստորագրություն` չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” եւ 244-րդ հոդվածի “Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից” հատկանիշներով:

Մեր աղբյուրների փոխանցմամաբ, ընդհանրապես, այս հոդվածների հատկանիշներով հազավադեպ են  մարդ կալանավորում: Պարզապես, Հայկ Գեւորգյանը  հետախուզման մեջ էր, ուստիեւ միանգամից կիրառվեց կալանքը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ