25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Սա օրենք չէ ՀՀ անցյալի մասին, սա օրենք է ՀՀ ապագայի մասին”. Ստյոպա Սաֆարյանը` “Լյուստրացիայի մասին” նախագծից

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին քննարկվում է “Ժառանգության” ներկայացրած “Լյուստրացիայի մասին օրինագիծը: Այն ներկայացնում է “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: ”Սա օրենք չէ ՀՀ անցյալի մասին, սա օրենք է ՀՀ ապագայի մասին”,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանն ու ներկայացրեց “Ժառանգության” հեղինակած նախագիծը:

Ըստ այդմ, հիմնական խնդիրը պետք է լինի սահմանել այն պաշտոնների ցանկը, որոնք պետք է ընկնեն գաղտնազերծման տակ: “Ժառանգությունն” առաջարկվող ցանկում ներառել է  ՀՀ նախագահին, ՀՀ նախագահի աշխատակազմի բարձր ներկայացուցիչներին, կառավարությանը, ԱԺ նախագահին, պատգամավորներին  եւ այլն:

“Գաղտնազերծվելու է այդ պաշտոնները զբաղեցնող անձանց հնարավոր համագործակցությունը այլ երկրների հատուկ ծառայությունների հետ”,-նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Նախագծում “Ժառանգությունը” ժամկետ է նշել`գաղտնազերծել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց: Գաղտնազերծման համար “Ժառանգությունն’  առաջարկում է կազմակերպել միջգերատեսչական հանձնաժողով:

Իրենց առաջարկած լյուստրացիան, Սաֆարյանի խոսքով,  մասնակի լյուստրացիա է.”Ռեեստրը , որը վարվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, հրապարակման ենթակա չէ, գոնե այս պահին”,-նշեց Ստյոպա Սաֆարյանը: “Ժառանգությունն” առաջարկում է գաղտնազերծման երկու ընթացակարգ` ինքնախոստովանություն եւ վերը նշված ցանկում  ներառված պաշտոնների հավակնորդների եւ զբաղեցնողների գաղտնազերծում միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Սաֆարյանի խոսքով, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ հնարավոր համագործակցությունը պարզելուց հետո հանձնաժողովը կարող է այդ բացահայտումից հետո համապատասխան մարմիներին դիմել սկսել պաշտոնանկության գործընթաց կամ առաջարկել տվյալ անձին, ինքնակամ հրաժարվել տվյալ պաշտոններից:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե տվյալ անձը պաշտոնից հրաժարվելու ցանկություն չունի, նրա մասին տեղեկությունը կարող է հրապարակվել: Հարցի քննարկումը այս պահին շարունակվում է: Պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները հարցեր են ուղղում զեկուցողին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ