26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Կարապետիչի հույսը “ադամանդներն” են. Ավանգարդ

“Ավանգարդի” տեղեկություններով, Տիգրան Կարապետիչը, մանրամասն ծանոթանալով Երեւանի բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին, եզրակացրել է, թե ինքը որտեղ էլ առաջադրվի ոչ միայն հաջողության հասնելու հույս չի կարող ունենա, այլ չափազանց փոքր թվով քվեներ կստանա:

Այսուհանդերձ, “Ժողովրդական կուսակցության” ղեկավարը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել ոչ միայն հարազատ կուսակցությունով, այլ անհատապես առաջադրվելու իր նախնական որոշումից: Ու տրամադրություններ շոշափելու նպատակով հիմա էլ հայտարարել է, թե Արարատի մարզում է նախատեսում առաջադրվել:

Ընտրատարածքի ընտրությունն, ըստ էության, պատահաբար է կատարվել, եւ տվյալ դեպքում հաշվի է առնվել այս վայրի մայրաքաղաքին մոտ լինելը ու նաեւ հանգամանքը, որ ԱԼՄ-ի գոյության տարիներին հատկապես այս մարզում բնակվող այլազգիները բազմիցս են հյուրընկալվել նրա հեռուստաընկերությունում եւ ջերմ հարաբերություններ ունեն փակված ալիքի ղեկավարի հետ:

Տիգրան Կարապետիչն, իհարկե, շատ է նեղսրտել` պարզելով, որ Արտաշատի տարածաշրջանում Աժ նախկին նախագահի եղբայրն է պատրաստվում առաջադրվել: Եւ չնայած Կարապետիչը դեռեւս չի շտապում այս ընտրատարածքից մեծամասնականով առաջադրվելու մտադրության մասին բարձրաձայնել, սակայն հավանական է, որ առաջիկայում նա հենց այս տարբերակի վրա վերջնականապես կենտրոնանա”,-գրում է “Ավանգարդը”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ