28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկը բանտում “3 հրաշալի օր” է անցկացրել

Հայկ Գեւորգյան

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը պատասխանել է ՔԿՀ-ի դիմաց հավաքված լրագրողներին հարցերին եւ ասել է, որ “երեք հրաշալի օր  է անցկացրել”:

Հայկի խոսքով, բռնություն նրա նկատմամբ չի կիրառվել,շփվել է տարբեր մարդկանց հետ, որոնց մասին առաջիկայում կգրի: Ինչ վերաբերում է դեպքին, որի պատճառով Հայկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել, ապա Հայկը չցանկացավ մանրամասնել: Նա մտավախություն հայտնեց, որ ոստիկանությունը կարող է օգտվել իր պատմածներից:

Հայկ Գեւորգյանը մի բանում  համոզված է, որ այդ ամենը կապված  է իր մասնագիտական գործունեության հետ:

Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանը մեղադրանք է առաջադրվել `ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում  թողնելու համար:

Այսօր նրա խափանման միջոցը փոխվել է եւ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Լուսանկարը` Aravot.am-ի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ