29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՃՈ նախկին աշխատակից Սամվել Մախմուրյանը փող չունի, նրան ցուցո՞ւմ են տվել /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Հիշեցնենք, որ գործով անցնող 20 վկայից չի հարցաքննվել միայն մեկը: Պետական մեղադրող Հարություն Հարությունյանը անցած նիստում միջնորդեց, եթե նա հավուր պատշաճի ծանուցված է եւ դատարան չի ներկայանում, ապա սահմանված կարգով բերման ենթարկեն:

Այսօր նիստը սկսվեց 20 րոպե ուշացումով. դատարանի մասնաշենքում ազատ դահլիճ չկար:

Դատական նիստի սկզբում վկա Նիկողայոս Եղիազարյանն ասաց, որ բենզինը ստացել է Կարախանյանից, եւ պակաս է ստացել: Հարցմանը նրան ասել են, որ պակասորդի փոխարեն կտան անվադողեր: ՃՈ նախկին պետի հետ վկան ընկերական մտերիմ հարաբերություններ ունի, անձնական խնդրանքներով միշտ զանգել է, բայց Մարգար Օհանյանին բենզինի պակասորդի մասին բան չի ասել:

Մեղադրող Հարություն Հարությունյանը վկայի ցուցմունքի մեջ էական հակասություն տեսավ նախնական ցուցմունքի հետ եւ դատարանում հրապարակեց նախաքննական մարմնի ցուցմունքը:

Վկաների ցուցմունքները ավարտվեցին, եւ դատարանը անցավ ամբաստանյալների ցուցմունքներին: Բայց մին այդ, դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց տաս րոպե ընդմիջում առաջարկելով դատական նիստը շարունակել ավելի մեծ դահլիճում: Նիստը թիվ 2 դահլիճից տեղափոխվեց թիվ 5 դահլիճ,  որտեղ միշտ ընթանում է Մարգար Օհանյանի դատավարությունը:

ՃՈ տնտեսական բաժնի նախկին աշխատակից, ամբաստանյալ Սամվել Մախմուրյանը դատարանում հայտարարեց, որ պատրաստ չէ այսօր ցուցմունք տալու եւ նաեւ ֆինանսական սղության պատճառով չի կարող պաշտպան ունենալ: Պետական մեղադրողը առարկեց, սակայն դատարանը գտավ,  որ  դատաքննությունը պետք է հետաձգել ապահովելով հանրային պաշտպանի ներկայություն: Մարգար Օհանյանի կարծիքով էլ Մախմուրյանին ցուցում են տվել, որպեսզի դեռ չխոսի: Ս. Մախմուրյանը դատական նիստի վերջում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 14-ը:

http://youtu.be/TqkB7Rr57rw

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ