Ձերբակալվել է “Հարսնաքար”-ի ծեծկռտուքի 4 մասնակից

Ինչպես Henaran.am- ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության օպերատիվ խումբը ձերբակալել է “Հարսնաքար”-ում տեղի ունեցած միջադեպի գլխավոր մեղավորին՝ ռեստորանի անվտանգության աշխատակից Գարիկ Մարգարյանին եւ միջադեպի եւս 3 մասնակցի: Հիշեցնենք, որ “Հարսնաքար”-ում երկու օր առաջ դաժանաբար ծեծի էին ենթարկել զինվորական 3 բժիշկներ, և նրանցից երկուսի վիճակը դեռևս ծանր է: […]