04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ՝ թմրանյութերին. նախաձեռնում են երիտասարդները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (ՙՄոսկվա՚ կինոթատրոնին հարող տարածքում) Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։

«Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։ Ակցիայի ընթացքում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներն իրենց պատկերած նկարների միջոցով հանրության ուշադրությունը կսեւեռեն այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երեւույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն եւ սպառնալ կայուն զարգացմանը։

Միջոցառման ավարտից հետո ուսանողների նկարները կնվիրվեն տարբեր բուժհաստատությունների։

Նշենք, որ հունիսի 26-ը Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն սահմանվել է 1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

Հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112

E-mail:[email protected]

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ