06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախընտրական քարոզարշավ “Ֆեյսբուք”-ում.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ ”Չորրորդ ինքնիշխանություն” թերթի ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը եւս գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը եւս այդ ցանցում պաշտոնական էջ կունենա: Թերթը հիշեցնում է, , որ մինչ այդ ցանցում գրանցվել էր արդեն  նախագահի մեկ այլ թեկնածու` ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ի դեպ, Սահակյանն արդեն հասցրել է բավական ուշագրավ հաղորդագրություն թողնել իր պաշտոնական էջում, […]

ՀՀԿ-ի որսորդներն ու ԲՀԿ-ի Գելը. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ կառավարության ծրագրի քվեարկությունից անմիջապես հետո լրագրողներից մեկը միջանցքում բարձրաձայն հարցնում էր. “Ո՞վ գիտի Գելի տեղը, չե՞ք ասի ուր է Գելը, կարո՞ղ է իմանաք”: ՀՀԿ-ականներից մեկը մոտեցավ նրան ու “գողական” ձայնով, թե` “քուր ջան, ըտենց մի ասա”: Լրագրողն անակնկալի եկավ: “Քուր ջան, ՀՀԿ-ում որսորդները շատ են` ըտենց մի ասա”, ու ցույց տվեց […]

Մարգարը դեռ մտածում է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի հետ չի քննարկել Կենտրոն եւ Նորք Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի  վճիռը: Հիշեցնենք, որ  դատավոր Մխիթար Պապոյանը Օհանյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման: “Մինչեւ հունիսի 30-ը դեռ ժամանակ ունեմ, կքննարկեմ Օհանյանի հետ եւ պարզ կլինի, թե ինչ ենք […]

Հարկայինը մտել է Սիվիլիթաս

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այսօր այցելել են Սիվիլիթաս հիմնադրամ և պահանջել Հիմնադրամի ֆինանսական գործունեության փաստաթղթերը հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի մայիսից: Պետեկամուտների կոմիտեի պահանջին զուգահեռ՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու գալիք շաբաթվա ընթացքում:

ՄԻ պաշտպանն ու Շվեյցարիայի դեսպանը՝ ընդդեմ ընտանեկան բռնության

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, ինչպես նաև իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս […]

Հուլիսին 4 օր հանգստանալու ենք

Հայաստանի    կառավարության որոշմամբ, 2012 թվականի հուլիսի 6-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխվեց  հուլիսի 14-ը` շաբաթ օր: Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է, եւ ըստ Հայաստանի տոնացույցի` այդ օրը ոչ աշխատանքային է: Այսպիսով, 4 օր` հուլիսի 5-ից 8-ը, հանգստանալու ենք:

Օսկանյանի հարցաքննությունը հետաձգվել է

ԱԱԾ-ում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցաքննությունը տեղափոխվել է հաջորդ շաբաթ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Վարդան Օսկանյանը:  Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14:30-ին, Վարդան Օսկանյանը կրկին կանչվել էր ԱԱԾ: Հավելենք նաեւ, որ այսօր, կառավարության նիստից հետո, Օսկանյանի հարցաքննության մասին հարցին անդրադարձել էր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Սեւանի մակարդակը բարձրացել է. բնապահպանության նախարար

Սեւանից հավելյալ ջուր վերցնելու հետեւանքով Սեւանի մակարդակի նվազում 2012 թ. տեղի չի ունենա: Կառավարության նիստից հետո լրագորղներին ասաց  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Ազգային ժողով`  Սեւանից 2012 թ. 320 մլն խմ ջուր բաց թողնելու թույլտվություն ստանալու համար` ոռոգման սեզոնին ջրի դեֆիցիտ թույլ չտալու նպատակով: Նախարարի խոսքով` վերջին տարիներին […]

“Հարսնաքարի”-ի գործով կլինեն այլ ձերբակալվածներ

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախաքննությունը շարունակվում է, եւ եթե նոր անձանց վերաբերյալ փաստեր ի հայտ գան՝  կլինեն նոր ձերբակալություններ: Այս մասին լրագրողներին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը կառավարությունում նիստից հետո: Ըստ նրա  տեղի է ունեցել չարամիտ հանցագործություն, “որի համար պետք է բոլորը պատասխան տան”: Անդրադառնալով թիկնազորային ծառայություններին՝ փոխոստիկանապետը  ասաց, որ  թիկնազորային ծառայողները պարտադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված