06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Չպետք է թիրախ ընտրես ինքդ քեզ` ինքնասպանության մոտիվ /վիդեո/

Անցյալ  տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ  2010 թվականին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: “Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանությամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում  ոչ թե […]

ՕԵԿ երիտասարդները` փոխնախարարներ. եւս 3 “փոխ”-ի աթոռ

Henaran.am-ի տվյալներով, քիչ անց կսկսվի “Օրինաց Երկիր” կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ որոշվելու է, թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում, ՕԵԿ-ից ովքեր են նշանակվում փոխնախարարներ եւ փոխմարզպետներ: Մեր տեղեկություններով,  ՊՆ նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը  հնրավոր է նշանակվի  ՀՀ կրթության եւ գիտության,   իսկ Նելսոն Զուլոյանը` առողջապահության փոխնախարար: Չնայած մեր աղբյուրների փոխանցմամբ, տարբերակները դեռ քննարկվում են: Բնականաբար, առաջինը պաշտոններ […]

Քաղաքապետը “թռնում” է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Նա մեղադրվում է քրօրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Ըստ հայցի, նա եւ քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Համիկ Ստեփանյանը Սիսիանի բնակիչ Անահիտ Ղուկասյանից խարդախության միջոցով նրան պատկանող Սիսիական 39/2 հասցեում գտնվող հողաբաժնից պահանջել են 1700քմ տարածք: Արդյունքում` Անահիտը կրել է […]

Կատարվեց ՕԵԿ նախագահի ցանկությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Նելսոն Զուլոյանի, Դավիթ Կարապետյանի, եւ Դիանա Գազիյանի ինքնաբացարկի դիմումները: Հիշեցնենք, որ ՕԵԿ համամասնական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Թադեւոսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար եւ նրա լիազորությունները դադարեցվեց: Ինքնաբացարկի դիմումներից հետո,  պատգամավոր դրաձավ ցուցակի ՕԵԿ-ի 12-րդ […]

Բերլուսկոնին կրկին սկանդալների կենտրոնում է

Իտալական դատարանը պահանջել է 3 տարի եւ 8 ամիս ազատազրկման ենթարկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` իր սեփական “Mediaset” հոլդինգում ֆինանսական խարդախություններ անելու համար, հայտնում է “Reuters”-ը: Մեղադրող կողմը պահանջել է 4 տարվա ազատազրկման ենթարկել նաեւ հոլդինգի նախագահ Ֆեդելե Կոնֆալոնիերին: Բերլուսկոնին, Կոնֆալոնիերին եւ “Mediaset”-ի ղեկավարության այլ անդամներ մեղադրվում են օֆշորային հաշիվների միջոցով արտասահմանյան ֆիլմերի եւ […]

Օսկանյանը փորձում է ներկայանալ որպես “քաղաքական հալածյալ”. Գորիկ Հակոբյան

“Հարցաքննության առաջին իսկ օրը Վարդան Օսկանյանը շտապեց հայտարարել, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա: Հմուտ դիվանագետը, քաղաքական փորձառություն ունեցող գործիչը, ստեղծված իրավիճակում այլ ելք չգտնելով, շտապեց  նման հայտարարություն անել և շեղել հանրության ուշադրությունը՝ փորձելով քաղաքականացնել քրեական գործը, ստեղծել քաղաքական հետապնդումների  “անմեղ զոհի” կերպար: Նշեմ, որ ԱԱԾ-ն հայտարարություն արեց միայն Օսկանյանի մամուլին դիմելուց հետո”,-երեկ […]

ԱՄՆ դատարանը հանձնարարել է կատարել հայերին վճարված հատուցումների վերահաշվարկ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների  վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի   տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող  հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում  համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, […]

Բժշկի հարազատները նրա փրկության համար Աստված են կանչում. Առավոտ

Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն 3 օր է` կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը “Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: “Առավոտ”-ի հետ  զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել […]

Աշխատել հանրապետական եղբայրների հետ միասին

“Օրինաց երկիր” կուսակցության Henaran.am-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2 օրերին կուսակցությունը կորոշի թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում որ փոխնախարարների եւ փոխմարզպետների պորտֆելներն են վերցնելու ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենից թիմը դժգոհ չի մնա: Կուսակից ընկերներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու մարզպետի պաշտոն իրենց չեն տալիս, Բաղդասարյանն ասել է, որ ամեն ինչ […]

Հարուցվել է քրեական գործ

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի` “սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով” հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Զինծառայողը մահացել է Ադրբեջանի բանակի կողմից արձակված գնդակից: Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի