11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կալանավորվեց կալանավայրերի վարչության նախկին պետը

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մոտ մեկ ժամ առաջ կալանավորվեց  ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քր.Օր.-ի 38 hանցակիցների տեսակները, 35 Հանցագործության նախապատրաստությունը  եւ 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի սպանությունը, որ կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը. վարչապետի շնորհավորանքը /վիդեո/

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ գործադիր նիստը: Սովորույթի համաձայն վարչապետը կառավարության շենքից ոտքով քայլեց դեպի ՀՀԿ գրասենյակ եւ նկատելով, որ Henaran.am-ի լրագրողը հագել է Հայաստանի պետական դրոշի գույներով շապիկ, ժպտաց, շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ հունիսի 15-ը Հայաստանի պետական խորհրդանշանների օրն է:

Նախարարական պորտֆելների տերերը հստակեցվում են. ԲՀԿ-ական նախարա՞ր

Որոշ տեղեկություններով, արդեն պարզ է կառավարության անդամների ցանկը, եւ այս պահին նախարարների թեկնածուները հանդիպում են երկրի  բարձրաստիճան ղեկավարության հետ:  Ըստ ամենայնի,  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, կուսակցությունից դուրս է եկել նաեւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Հարություն Քուշկյանը: Նա եւս կպահի իր պորտֆելը: Henaran.am-ի […]

Փանոսյանը ներկայացրեց ՛՛առանց անհարկի պարզաբանումների՛՛

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը ներկայացրեց աշխատանքների արդյունքները` առանց, ինչպես ինքն ասաց, նախապես անհարկի պարզաբանումների: Ոլորտում բարելավվել է նոտարական համակարգը. տեսչության պետի խոսքով՝ եթե 2011-ի հուլիս- դեկտեմբերին նոտարական գործունեությունից բողոքների թիվը 180 էր, ապա այս տարվա հունվար-մայիսին ստացվել է 94 բողոք, որոնց մեծ մասը կրկնություն է, ինչն […]

՛՛Սիվիլիթասի՛՛ հաշվետվությունն ուշացել է

ՀՀ-ում գրանցված 756 հիմնադրամներից միայն 256-ն են ժամանակին ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն, 500-ը սահմանված ժամկետում իր այդ պարտավորությունը չի կատարել, եւ նրանց մեջ էլ՝ ՛՛Սիվիլիթասը՛՛. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանը: Ն. Փանոսյանի խոսքով՝ 500 կազմակերպությունների դեմ կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին […]

Սիսիանի “դաբրո”-ն կա արդե՞ն

  Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցում այսօր նիստ է հրավիրվել, որտեղ  Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է: Նրա կուսակիցներից մեկը` “Հայջրմուղկոյուղու” հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը տարակուսած հարցրել է, թե ամեն անգամ դնում է եւ խայտառակ պարտվում է: “Իմաստ ունի՞ առաջադրվելդ”,-հարցրել […]

Քրեակատարողական վարչության նախկին պետին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինս նաեւ ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալել են հունիսի 13-ին: “Ոչինչ դեռ չեմ կարող ասել, եկեք մի փոքր էլ սպասենք”,-ասաց նա` հերքելով, որ դա կապ ունի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված 26 կտավների հետ: […]

Բրիտանական Գերագույն դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի բողոքարկումը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հրաժարվել է վերանայել “WikiLeaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը: Վերջինս մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ եւ կհանձնվի Շվեդիային, հաղորդում է “BBC”-ն: 7 դատարաններ միաժամանակ մերժել են Ասանժի բողոքարակումը` այն “անհիմն” համարելով: 2 շաբաթ առաջ դատարանն արդեն մերժել էր նրա այն փաստարկը, ըստ որի իր ձերբակալման օրդերը օրինական չէ: Շվեդ դատախազները ցանկանում են […]

Ծառուկյանը մտահոգ է Օսկանյանով. Երկիր

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձնական հարցերով, ինչպես “Երկիր”-ին տեղեկացրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, գտնվում է արտերկրում: Վերջինիս փոխանցմամբ, Ծառուկյանը կվերադառնա մի քանի օրից, կհանդիպի Վարդան Օսկանյանի հետ եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշել է նաեւ, որ չնայած Ծառուկյանն արտերկրում է, բայց նրան պարբերաբար եւ հանգամանորեն տեղեկացվում է Օսկանյանի […]

Փրկենք պատմական հուշարձանները

 Հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ այսօր  բողոքի ակցիա անցակցրին  Տերյան 11 հասցեում գտնվող պատմաշակութային հուշարձան համարվող “Աֆրիկյանների շենքի” մոտ: 19-րդ դարի վերջին կառուցված այս շենքը պատկանել է Աֆրիկյան եղբայրներին, ովքեր պատկանել են հին Երեւանի ամենահայտնի ընտանիքներից մեկին եւ եղել են մայրաքաղաքի հասարակական, քաղաքական , մշակութային կյանքի ակտիվ մասնակիցներ: Նշենք, որ 1913 թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված