Վերաքննիչ դատարանը բեկանեց
Երեկ Վերաքննիչ դատարանը, քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք,որ բողոքը վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը վերացնելուն :
Վերը նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը :
Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան , սակայն դատարանը ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի կայացրած որոշումն եղել է օրենքին համապատասխան: Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվեց Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվեց նույն դատարան նոր քննության :
Հիշեցնենք , որ ավելի վաղ՝ հունիսի 19-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվեց նույն Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի կողմից կայացված մեկ այլ որոշում , որով պահանջ էր ներկայացվել ճանաչել, որ “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս “ ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ.Մկրտչյանի որոշումը եղել է ոչ իրավաչափ :
Առաջին ատյանի դատարանը, ի դեմս դատավորր Ռուբեն Ներսիսյանի, որոշել էր մերժել բողոքը՝ ըստ էության չներկայացնելով որեւէ պատճառաբանություն: “Միակ փաստարկն այն է, որ հնարավոր չէ այս պահին քննել այդ հարցը, քանի որ հիմնական քրեական գործը քննության ընթացքում է :
Վերաքննիչ դատարանը բեկանեց Կենտրոն դատարանի երկու որոշումերը և գործերն ուղարկվեցին նոր քննության “,-մեկնաբանեց “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են “Նարեկացի” արվեստի միությունից: