10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Գյումրու տնակային ավաններում առնետները վխտում են

Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի եւ խոնավության, այլ նաեւ առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում  Henaran.am -ին հաղորդում են ՛՛Շիրակ՛՛ կենտրոնից:

Գյումրու ավտոկայանի տնակային ավանը եւս այդ առումով բացառություն չէ:
Նազիկ եւ Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլեւս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, երկու տարի առաջ, նույն տնակային ավանում գնեցին մի փոքրիկ տնակ եւ ներկայում արդեն իրենց երկու փոքրիկների հետ միասին մի կերպ պատսպարվել են խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարանում: Նրանք հիմա այնքան տնակի նեղվածք ու խոնավ լինելուց չեն բողոքում, որքան առնետների գոյությունից, որոնք հատկապես ձմռան ամիսներին մի իսկական հարձակում են գործում տնակներում բնակվողների եւ հատկապես երեխաների վրա:
Այս ընտանիքը եւս, Գյումրու տնակներում բնակվող հազարավոր այլ ընտանիքների նման, նույնպես ներառված չէ երկրաշարժի հետեւանքով անօթեւան եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակում, ուստի նրանք առհասարակ զրկված են երբեւէ բնակարան ունենալու հեռանկարից:
Այսօր նրանց ապրելակերպին ծանոթանալու եւ ամերիկահայ բարերար Էլվիս Մադատյանի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներ այցելեցին նրանց ընտանիքին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի»  պատրաստած տեսանյութում  http://youtu.be/OjiJfUPEWIk  :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ