15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկված բժշկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Հունիսի 17-ին ՛՛Հարսնաքար՛՛  ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկներից  բժիշկ, ԼՈՌ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրա առողջական վիճակում առայժմ որեւէ դրական տեղաշարժ չկա:

Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալից: Բժիշկն արդեն 6-րդ օրն է կոմայի մեջ է: Երիտասարդ բժկի շնչառությունն ու սրտի աշխատանքն ապահովում է հատուկ ապարատը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը: Վերջինիս արդեն երկու անգամ վիրահատվել է: Նրա մոտ գլխուղեղի դիսլոկացիա է / մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը/:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Գործով 7 ձերբակալվածներից / ռեստորանի մենեջեր, մատուցող Դավիթ Ադամյան, անվտանգության աշխատակիցներ  Գարիկ Մարգարյան, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյան եւ Արման Խաչատրյան եւ Նորայր Հայրապետյան/ 4-ը` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը,  Դավիթ Ադամյանը և Արթուր Բաբլոյանը  նախաքննական մարմնի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ կալանավորվել են:

Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ