03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ջհանգիրյանն ուզում է պարզ ճակատով նայել մարտի մեկի զոհերի հարազատներին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծի քննարկումը, որին ներկա են նաեւ տասը զոհերի հարազատները: Նախագծի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատհգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  պատասխանելով հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հարցերին,  նշեց, որ իր նպատակն այն է, որ, ի վերջո, քաղաքական մեծամասնությունը կարողանա բռունցքը խփել […]

՛՛Նուբարաշենի՛՛ կլոր գերեզմանոցից

Նորից բարի օր եմ ասում ֆիզիկական ազատության մեջ ապրող իմ հին ու նոր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, ՄԱՐԴԿԱՆՑ: Դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Ձեզ ու ինձ հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մհերի Դուռը» բեմական ընթերցման: Դերասանները ընթերցելու են հատվածներ իմ բանտային օրագրից: Այո՛, այո՛, առանց չափազանցության, ես էլ եմ հրավեր եմ […]

Զինդատախազությանը

 Վերջին դեպքերով քննության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցման պահից, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ: 2011 թ-ի հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված եւ 2012 թ-ի հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որեւէ տեղեկություն մինչ […]

Նոր հանձնաժողովի ստեղծման քննարկմանը ներկա են մարտի մեկի զոհերի հարազատները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի անդամների եւ 2008-ի մարտի 1-ին տասը զոհերի հարազատների մասնակցությամբ քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը` ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր ժամանակավոր հանձնաժողով: Ներկայացնելով նախագիծը, ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ  Սամվել Նիկոյանի գլխավորած նախին հանձնաժողովը միտված էր մարտի մեկի դեպքերի վերաբերյալ […]

ԱԱԾ աշխատակիցը ձերբակալվել է

Ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով: Այս տեղեկությունը ցանկացանք ճշտել ՀՀ ԱԱԾ իրավասու մարմնից, սակայն ԱԱԾ-ից մեզ խոստացան տեղեկությունը ճշտել միայն շաբաթավերջին: Պաշտոնական մարմնի արձագանքի բացակայության պարագայում հարկադրված ենք ներկայացնել սեփական տեղեկատվությունը: Ըստ այդմ, օրեր առաջ ՀՀ ԱԱԾ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական […]

էրեխա աղջիկ ա, տանեն…ես ի՞նչ անեմ, քի՞չ եմ տենում, որ սարքում են կնիկ /վիդեո/

Ներկայացնում ենք Վիկտորյա Աճեմյանի մոր` Երանուհի Գրիգորյանի հետ մեր զրույցի տեսագրությունը, որտեղ մայրը պնդում է, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատության տնօրեն Կարինե Մարգարյանը ծեծում է աղջկան, վատ է վերաբերվում եւ չի հատկացնում պետության կողմից նրան հասանելիք օժանդակությունը` հագուստն ու խնամքի պարագաները:Երանուհի  Գրիգորյանը վիճեց եւ դուրս հրավիրեց խնամքի կենտրոնի սոցաշխատող Գայանե Գրիգորյանին, որն ի […]

Խաչիկյանի կալանքը երկարաձգվեց

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի կալանքը երկու ամսով  եւս երկարացրին: Ըստ նրա փաստաբան Ժորա Վարոսյանի, նախաքննական մարմինը գտավ, որ գործի քննության համար դեռ անհրաժեշտ է Խաչիկյանը մնա կալանքի մեջ: Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, […]

Եւս մի քրգործ կենսաթոշակների յուրացման համար

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է “Էրեբունի-2” վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանի մասով նախաքննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`”Էրեբունի-2″ վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանը, […]

“Հարսնաքար”-ի գործը հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը այսօր էլ  հետաձգեց  “Հարսնաքար“-ի գործով դատավարությունը:  Հիշեցնենք, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի […]

Նոր պաշտոնանկություններ

Չնայած երեկ Պաշտպանության նախարարությունը հերքել էր, որ նախարարության  նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը ազատվել է աշխատանքից գոմեշի մսի պատմության հետ կապված, բայց մեր տեղեկություններով, նա առաջիկայում ներգրավվելու է այդ քրգործում: Բացի նրանից, մոտ օրերս նոր պաշտոնանկություններ են սպասվում նախարարությունում: Նրանք ըստ էության “կկրճատվեն”, սակայն այս կամ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի