18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

էրեխա աղջիկ ա, տանեն…ես ի՞նչ անեմ, քի՞չ եմ տենում, որ սարքում են կնիկ /վիդեո/

Ներկայացնում ենք Վիկտորյա Աճեմյանի մոր` Երանուհի Գրիգորյանի հետ մեր զրույցի տեսագրությունը, որտեղ մայրը պնդում է, որ Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատության տնօրեն Կարինե Մարգարյանը ծեծում է աղջկան, վատ է վերաբերվում եւ չի հատկացնում պետության կողմից նրան հասանելիք օժանդակությունը` հագուստն ու խնամքի պարագաները:Երանուհի  Գրիգորյանը վիճեց եւ դուրս հրավիրեց խնամքի կենտրոնի սոցաշխատող Գայանե Գրիգորյանին, որն ի պատասխան աղջկա մոր բողոքների, փորձում էր խնամքի կենտրոնի տնօրենի օգտին խոսել:

Վեցամյա կրթություն ունեցող տիկինը պատմում է նաեւ, թե ինչու է ինքը ժամանակին հրաժարվել դպրոցից եւ ինչու է այսօր նույնն անում նաեւ իր դուստրը: Նրա խոսքով, աղջիկը մինչեւ վերջին տարին սիրով էր հաճախում դպրոց, բայց սեպտեմբերից հրաժարվեց դպրոց գնալ ու ասաց, որ կփախչի: “Էրեխեն ասեց, մամա, ես չեմ էթա, դու որ չես գնացել, ես էլ, քո նման կփախնեմ, դե որ կփախնի, ղրգեմ, ո՞ւր էթա: Աստված չանի գնա դպրոց, հետո դուրս գա, էրեխա աղջիկ ա, տանեն…ես ինչ անեմ, քի՞չ եմ տենում, որ սարքում են կնիկ: Չէ, ես վախենում եմ…”: Մեր զրույցի մանրամասները տեսանյութում, իսկ Վիկտորյայի պատմությունը կարող եք կարդալ այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ