03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրանցին ծեծի է ենթարկել հայուհուն եւ կծել նրա ձեռքը

“AraratNEWS”-ի  ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության 23-ամյա քաղաքացի Ա.Դ.-ի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` դիտավորությամբ մեկին մարմնական վնասվածք պատճառելու համար, քանի որ նա ՀՀ Հանրապետության հրապարկի տարածքում վիճաբանել է ՀՀ քաղաքացի Ժաննա Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան եւ կծել ձեռքը, որի արդյունքում աղջիկը քերծվածքներ եւ […]

Հայկական կողմը կարտահանձնի մոլորված Ալիեւին

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիեւի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի քաղաքացի 40-ամյա Թելման Ալիեւը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ամենայն հավանակությամբ, հովիվը մոլորվել էր եւ հայտնվել ՀՀ տարածքում:

“Մատաղիսի” գործում թաքցվում են իրական մեղավորները. ՀԿ-ների հայտարարությունը

2008 թվականից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի “Մատաղիսի” գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թևակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված […]

Պաշտոնանկություններ դատախազությունում

”Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում”,այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Սակայն Թամազյանը չմասնավորեցրեց, թե կոնկրետ ում մասին է  խոսքը:  Լրագրողների դիտարկմանը, թե այս որոշումը նախագահի հետ հայտնի խորհրդակցությունից հետո է կայացել, դատախազի տեղակալն ասաց, որ ինքը չի կարող կոնկրետ հանցագործությունների մասին հայտարարություն անել: Հարցին, թե ինչ մանրմասներ կան նախագահ […]

Թմրանյութը մարիխուանա էր. սերժանտը ձերբակալված է

Հայաստանի արադարադատության նախարարության  “Գորիս” քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով, այն է` իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը: Հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ […]

Սովորական թանաք. թեկնածուի խնդրանքը

2012թ. դեկտեմբերի 2-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: “Հարգարժան տիկնայք եւ պարոնայք  Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգրքի 66 հոդվածի 5-րդ մասի համաձայն` “Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում”:  Ինչպես […]

ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների փաթեթը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մեկ տարով հետաձգեց ԱԺ ՀԱԿ խմբակցության  ներկայացրած  ընտրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ գրեթե ամբողջությամբ դեմ է փաթեթին: Նա ներկայացրեց իր դիտարկումները առաջարկվող փոփոխությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով ԱԺ ՀՍԿ խմբակցության ղեկավար, նախագծի զեկուցող Լեւոն  Զուրաբյանի` ընտրական ցուցակներում տեղ գտած անճշտությունների մասին հայտարարություններին, նշեց, որ մի […]

Դավիթ Հարությունյանը հարցեր կուղղի կառավարությանն ու ՀՔԾ-ին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը առաջարկեց մարտի մեկի գործով նոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգել մինչեւ երկուշաբթի օրը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ մի շարք հարցեր ունի կառավարությանը եւ ՀՔԾ-ին : “Եթե դուք ունեք եւս ձեր հարցերը, դիմեք, ես  պատրաստվում եմ մինչեւ օրվա վերջ ներկայացնել հարցերը”,-առաջարկեց Հարությունյանը` հավելելով, որ պատասխաններն ակնկալում է […]

Այն ժամանակ Սյունիքի մարզպետը խոսում էր գավառամտությունից

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս հանդիպել է սիսիանցիների հետ: Նա խոսել է նախագահական ընտրություններից, կոչ է արել ընտրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Մարզպետը ասել է, որ նա սյունեցի է, մեծ արժանիք է, եւ դա պիտի թասիբի գցի սյունեցիներին: Սակայն սիսիանցիները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մարզպետին հիշեցրել են խորհրդարանական ընտրությունները, երբ նա խոսում էր […]

ՀԱԿ-ը նամակ կգրի Հովիկ Աբրահամյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը մինչեւ ուրբաթ օրը խմբակցության անունից  նամակ կներկայացնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը արտահերթ նստաշրջանով քննարկելու մասին: Զուրաբյանը նշեց, որ այս նստաշրջանում, դա իրականացնել արդեն չի լինի, բայց  համաձայն ԱԺ կանոնակարգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի