30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զինդատախազությանը

 Վերջին դեպքերով քննության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցման պահից, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ:

2011 թ-ի հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված եւ 2012 թ-ի հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որեւէ տեղեկություն մինչ օրս չունի՝ չնայած, որ դեպքից անցել է առավել, քան հինգ ամիս: Նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

2012 թ-ի նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը եւս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:

Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.

  • կյանքից զրկման փաստերի հետաքննության դեպքերում կյանքի իրավունքը երաշխավորող ազգային օրենքների բարեխիղճ կատարումը, երբ ընդգրկված են պետական ծառայողներ կամ մարմիններ
  • վերահսկողություն մահվան դեպքերում
  • զոհի ընտանիքի համար հասանելի հանգամանալից, անաչառ, արդյունավետ հետաքննության իրականացում (…):

Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլեւ խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:

Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել եւ զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի եւ նման այլ դեպքերում:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ