07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

“Հարսնաքար”-ի գործը հետաձգվեց

Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը այսօր էլ  հետաձգեց  “Հարսնաքար“-ի գործով դատավարությունը:

 Հիշեցնենք, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: Դատարանում շարունակում են ցուցմունքներ են տալ տուժողները:

 

Իսկ նիստը հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել  ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նա դատարանին չնայած գրավոր տեղեկացրել էր, որ ի բացակայությունն էր: որ ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով եւ  խնդրել էր այսօրվա դատական նսիտը հետաձգել, դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտպանի բացակայությունը համարեց անհարգելի:

Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 30-ին է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ