03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

”ՀայՌուսգազարդին” դատի են տալիս. 44 միլիոն պահանջ

 Գազի գնի թանկացման պայմաններում ”ՀայՌուսգազարդը” բախվել է ևս մեկ խնդրի: Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը, ով հնդիսանում է ”Հասար” ՍՊԸ-ի տնօրեն, դիմել է Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխհատուցել գազի անջատման հետևանքով իր կրած վնասները, որոնք կազմում են 44մլն դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնեց, որ 2008թ.-ի հոկտեմբեր ամսին ունեցել է գերվճար 70 հազար […]

Պահանջում են հանրայնացնել գազի գնի վերաբերյալ պայմանագիրը

Կանխենք գազի թանկացումը նախաձեռնության ներկայացուցիչ, Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ երեկ կազմակերպված լսումներին գազի նոր սակագնի վերաբերյալ: “Քննարկման կարգավիճակը հայտնի չեղավ. որոշ առումներով խոսվում էր հանրային քննարկման, որոշ առումներով աշխատանքային քննարկման մասին, որոնք տարբեր գործառույթներ ունեն”: Հանրային ծառայությունների ոլորտի մասնագետը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է […]

Գերմանացի ցեղասպանագետը արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի /վիդեո/

Մայիսի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ նաեւ գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանը: “Ի դեմս տիկին Հոֆմանի, այսօր մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար”,- իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Թեսսա Հոֆմանը ավելի […]

“Իդեալի” տերերի դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ

Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնելու խայտառակ իրողությունը : Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա  լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ “Իդեալ” խանութի տերերի կամայականությունների դեմ […]

Ծառուկյանի ընկերությունների գլխավոր հաշվապահը տեղափոխվեց

մայիսի 29-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Հակոբ Պետրոսյանի կողմից ձերբակալվել է Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 28-ամյա Գևորգ Հակոբյանը: shamshyan.com-ն է գրում այս մասին, ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հակոբյանը Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Կլեոպատրա” ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, ինչպես նաև […]

Վարչապետը դատախազություն կդիմի

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում են, դրանք ամբողջությամբ հերյուրանք են: Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված […]

Գառնու ձորում երիտասարդը դանակի 5 հարված է հասցրել ոստիկանության ավագ սերժանտին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի հանձնարարականով, նույն բաժանմունքի քննիչ Կարեն Խանումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով հիվանդանոց է […]

Նվազել է պատահարների թիվը

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանը ԱԺ  “ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին”  քննարկմանը խոսեց պետական պահպանության կատարողականի և այլ վարչություններում ունեցած առաջխաղացումների մասին: Ըստ փոխոստիկանապետի՝ տեսախցիկներն ու արագաչափերը նպաստել են նրան, որ մահվան դեպքերով ավտովթարների թիվը անցած 2012 թվականի ընթացքում նվազել է : Շուրջ 249  հազար արագաչափերը ֆիքսել են 166 հազար իրավախախտում, […]

Սպանության փորձի կասկածանքով բերման են ենթարկվել Գագիկ Ծառուկյանի կոմերցիոն տնօրենն ու հաշվապահը /ֆոտո/

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի […]

ԱԺ-ում միասեռականության մասին նախագիծ է քննարկվելու. Ստամբոլցյանի ահազանգը

Քաղաքական-հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը զգուշացնում է, որ մասսոններն իրենց առջև մեկ նպատակ են դրել՝ գլոբալիզացնել աշխարհը. ՛՛Երկիրը գլոբալիզացնելու են տանում, որ լինի մի ազգ, մի պետություն, մի դավանանք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Ստամբոլցյանը նշեց, որ մասսոնները սկսել են կործանիչ քաղաքականություն վարել նաև երեխաների նկատմամբ: Նրա խոսքով՝ հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է, սակայն Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի