12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ում միասեռականության մասին նախագիծ է քննարկվելու. Ստամբոլցյանի ահազանգը

Քաղաքական-հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը զգուշացնում է, որ մասսոններն իրենց առջև մեկ նպատակ են դրել՝ գլոբալիզացնել աշխարհը. ՛՛Երկիրը գլոբալիզացնելու են տանում, որ լինի մի ազգ, մի պետություն, մի դավանանք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ստամբոլցյանը նշեց, որ մասսոնները սկսել են կործանիչ քաղաքականություն վարել նաև երեխաների նկատմամբ: Նրա խոսքով՝ հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է, սակայն Հայաստանում չենք կարողանում մեր երեխաներին պաշտպանել:

Ստամբոլցյանը հայտարարեց, որ աշխարհում գործում է ՛՛Մանուկներից հմայվածներ՛՛ կազմակերպություն, և այդ կազմակերպության նախագահը հայտարարել է. ՛՛Սեքսը տարիք չի ճանաչում, կվերցնենք բոլոր տաբուները, արգելքները, մանկապիղծները կփրկեն սեռական անբավարարվածություն ունեցող աշխարհը՛՛,-պատմեց Ստամբոլցյանը:

Նրա համոզմամբ` հենց երեխաներին օգտագործելով են մասսոնները ցանկանում միասեռականությունը տարածել ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում: Նրա դիտարկմամբ՝ ՄԱԿ-ը, համաշախարհային բանկը հիմնական մասսոնական կազմակերպությունների հիմնարկներն են:

Նա բարձրաձայնեց, որ աշնանն ԱԺ-ում միասեռականության մասին նախագիծ է քննարկվելու: Այդ նախագծի հեղինակը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն է: /խմբ. Ստամբոլցյանն ի նկատի ունի ՛՛Խտրականության դեմ՛՛ օրենք/:

Ստամոբլցյանը նաև խնդրում է ուշադրություն դարձնել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք արված սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերում էին ամուսնություններին:

Ըստ Ստամբոլցյանի՝ այդ օրենքում ասվում է, որ չափահաս մարդիկ կարող են ամուսնանալ, սակայն չի ասվում, որ այդ մարդիկ միասեռ չեն լինելու: Նա դրանում մեղադրեց իշխող կոալիցիային ու պատմեց, որ նույնիսկ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն իրեն մեղադրում էր շատ կասկածամիտ լինելու մեջ: Henaran.am-ի ճշտող հարցին, այսինքն`ինքը կարծում է, որ դեռ այն ժամանակ կոալիցիան ցանկացել է միասեռականությունը զարգացնել Հայաստանում, նա դրական պատասխան տվեց:

՛՛Այո, դեռ այդ ժամանակ արդեն նրանք գիտակացաբար գնում էին այս անգիտակցային շարժմանը՛՛: Հասարակական գործիչը հավելեց, որ այս խնդիրներին իրազեկված է նաև Կաթողիկոսարանը, որտեղ զբաղվում են այդ հարցով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ