30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

”ՀայՌուսգազարդին” դատի են տալիս. 44 միլիոն պահանջ

 Գազի գնի թանկացման պայմաններում ”ՀայՌուսգազարդը” բախվել է ևս մեկ խնդրի: Լոռու մարզի Գյառգյառ գյուղի բնակիչ Սամվել Հարությունյանը, ով հնդիսանում է ”Հասար” ՍՊԸ-ի տնօրեն, դիմել է Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխհատուցել գազի անջատման հետևանքով իր կրած վնասները, որոնք կազմում են 44մլն դրամ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս հայտնեց, որ 2008թ.-ի հոկտեմբեր ամսին ունեցել է գերվճար 70 հազար դրամի չափով, սակայն որոշ ժամանակ անց անջատվել է իրեն մատակարարվող գազը, ինչի հետևանքով բերքը ցրտահարվել է:

” ”ՀայՌուսգազարդը” պահանջում է 4 մլն 400 հազար դրամ կանխավճար գազը միացնելու համար, որը, սակայն, ապօրինի պահանջ է, քանի որ պայմանագրում չկա նման կետ”: Փաստաբան Նազենի Վարդանյանը տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանում երկու տարի տևած դատաքննության արդյունքում արդարացի վճիռ կայացվեց`պահանջելով փոխհատուցել վնասը, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանեց այն:
”Այժմ դիմել ենք Վճռաբեկ դատարան:

Այնտեղ ևս անհաջողության դեպքում կդիմենք Եվրոպական դատարան: Դատավարության ընթացքում ”ՀայՌուսգազարդը” որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է անջատել գազը: Նշեմ, որ դա արվել է զոդման միջոցով, առանց փականների օգտագործման, ինչը խոսում է դիտավորյալ վնաս հասցնելու մասին”: 
Ն. Վարդանյանը տեղեկացրեց, որ տարաձայնության պատճառ է հանդիսացել գազի հաշվարկման եղանակը, ըստ որի` երկար տարիներ սխալ են հաշվարկվել գազի ճնշումը, և երբ պահանջ է տրվել ներկայացնելու հաշվարկները, սկսվել է այս կոնֆլիկտը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ