Նվազել է պատահարների թիվը
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արթուր Օսիկյանը ԱԺ “ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին” քննարկմանը խոսեց պետական պահպանության կատարողականի և այլ վարչություններում ունեցած առաջխաղացումների մասին:
Ըստ փոխոստիկանապետի՝ տեսախցիկներն ու արագաչափերը նպաստել են նրան, որ մահվան դեպքերով ավտովթարների թիվը անցած 2012 թվականի ընթացքում նվազել է : Շուրջ 249 հազար արագաչափերը ֆիքսել են 166 հազար իրավախախտում, նշանակվել է չորս միլիարդ 655 միլիոն դրամի տուգանքներ, որից 72,6 տոկոսը գանձվել է: Սա կազմում է շուրջ 3,3 միլիարդ:
Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները ցույց են տվել, որ զգալիորեն նվազել են իրավախախտումների թիվը:
Արթուր Օսիկյանի դիտարկմամբ համակարգի առաջ դրված խնդիրը իրականացվել է. ՛՛Քանի որ մեր առջև դրված խնդիրը չի վերաբերվում դրան որ շատ իրավախախտումներ գրանցենք և գանձվի շատ գումար,այլ որ նվազեցնենք դրանց թիվը՛՛: