30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերմանացի ցեղասպանագետը արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի /վիդեո/

Մայիսի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգով ՀՀ նախագահի մրցանակի արժանացավ նաեւ գերմանացի նշանավոր հայագետ, ցեղասպանագետ, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանը: “Ի դեմս տիկին Հոֆմանի, այսօր մենք ճանաչում ենք եվրոպական ու գերմանական հումանիստական ավանդույթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար”,- իր խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Թեսսա Հոֆմանը ավելի քան 40 տարի զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ: Նա իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց մրցանակի համար եւ քանի որ դահլիճում էր Գերմանիայի դեսպանը` նա որպես իր պետության ներկայացուցիչ կոչ արեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդունել պատշաճ բանաձև Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Իսկ իր ստացած  մրցանակի մի մասը տրամադրելու է Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցմանը, մյուսը` ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված հայ 15 գրողների գործերի թարգմանություններին: 

Ըստ Հոֆմանի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է ճանաչել ՑԵղասպանությունը, որն էլ կնշանակի կանխարգելում:

Զրույցի մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ