03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հյուսիսային Կորեայում 80 հոգի մահապատժի է ենթարկվել

Հյուսիսային Կորեայում արգելված հարավկորեական սերիալներ դիտելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար 80 հոգու են հրապարակավ գնդակահարել։ Գնդակահարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երկրի 7 քաղաքներում, որոնցից մեկի մարզադաշտում անգամ 10 000 մարդ է հավաքվել` մահապատիժը դիտելու համար, փոխանցում է lenta.ru-ն:

Ոչ սուրճի բաժակ նայող եմ, ոչ բախտ նայող

  ”Ոչ սուրճի բաժակ նայող եմ, որ կարողանամ կանխատեսումներ անեմ, ոչ էլ` բախտ բացող: Իմ կարծիքը հետևյալն է` եղել է երկկողմ մարդկային ողբերգթյուն, ողբեգություն է ընտանիքում, քանի որ զավակ են կորցրել, ողբերգություն և դժբախտություն է նաև Վարդան Պետրոսյանի դեպքում: Մեծանուն հայ արվեստագետը ոչ իր ցանկությամբ հայտնվել է նման դժբախտ իրավիճակում: Վարդան Պետրոսյանը հո չէր ուզի, […]

Ով է ընդհատում Իշխան Զաքարյանի բացահայտումները

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին: ՛՛Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, և այս ամբիոնից աղմկահարույց բացահայտումներ են հնչել, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է: Տպավորությունն այնպիսինն է, որ խոսվում է, ասվում է, և պատասխանատվության ենթարկվում են կատարողները: […]

Նորություն Վարդան Պետրոսյանից

“Դատապարտյալների հիվանդանոցում” գտնվող անվանի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է բուժհետազոտություններ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության  բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե դերասանին օգնություն ցույց չի տրվել: “Նա մինչ այս պահը չի դժգոհել իր հիվանդանոցից: Բուժհետազոտություններից հետո միայն պարզ կլինի նրա բուժման հետագա ընթացքը”,-ասաց Գ. Ղլեչյանն՝ […]

Թեհրանում կառավարության ներկայացուցչի են սպանել

Երեկ երեկոյան Թեհրանի արեւելյան շրջանում սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադին, փոխանցում է gazeta.ru-ն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռահմաթաբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերից։ Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

“Պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը”

ՀՀ Գլխավոր  դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Կոտայքի մարզի դատախազ  Վազգեն Ռշտունուն ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է: Այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս  տուժածները, գտնվում է առողջական  ծանր վիճակում:  Նա տարել է ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, […]

Արաբկիրի ոստիկանապետը խոստացել էր Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց, որ իր պահանջը հանդիպելու Արաբկիրի ոստիկանապետի հետ չի կայացել, իսկ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին: ՛՛Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին: Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել […]

Ոստիկանական երկիր

՛՛Եթե այդպես է, մեր երկիրը կդառնա ոստիկանական երկիր: Սա նշանակում է, որ միջազգային հանրության աչքի առջեւ մենք կդառնանք ՛՛իզգոյ՛՛: Մեր կարգի երկրները նման իրավիճակում այսպիսի ստատուս են ստանում ՛՛,-անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին եւ կարծիքին, թե ոստիկանները երբեմն սրում էին իրավիճակը, ՛՛Երկիր Մեդիային՛՛ ասել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը՝ հավելելով, թե գուցե ինչ-որ […]

Չենք թողնի բակը դարձնեք հասարակաց տուն. Սայաթ Նովա 10-ում դուդուկահարին տեղահանեցին /լրացված/վիդեո/

Սայաթ Նովա 10 հասցեում կրքերը չեն հանդարտվում: Կաթսայատան շինարարությունը բոյկոտող հինգ շենքերի բնակիչները պահանջում են անհապաղ ազատել իրենց բակը: Մինչդեռ “Լարկո գրուպի” շինարարները արդեն պատրաստվում են ոստիկանների օգնությամբ չեզոքացնել ժողովրդին դիմադրությունը: Քիչ առաջ ավտոտնակի մուտքի մոտ նստած ժողովրդական արտիստ, դուդուկահար Սերգեյ Կարապետյանին թույլ չտվեցին այդ ձեւով արտահայտել իր բողոքը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տարեց դուդուկահարը […]

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի միանում են քաղաքական գործիչները

Անվանի դերասան Վարդան Պետրոսյանի կալանավարման դեմ իրենց բողոքի ձայն են բարձրացրել նաեւ քաղաքական գործիչները: “Տեղի է ունեցել ողբերգություն:Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի