28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ով է ընդհատում Իշխան Զաքարյանի բացահայտումները

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին:

՛՛Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, և այս ամբիոնից աղմկահարույց բացահայտումներ են հնչել, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է: Տպավորությունն այնպիսինն է, որ խոսվում է, ասվում է, և պատասխանատվության ենթարկվում են կատարողները:

Հիմա դուք էլի օրինակ կբերեք Վազգեն Խաչիկյանին։ Իմ տպավորությամբ` Վազգեն Խաչիկյանին պետք է սարքել թանգարանային էքսպոնատ, անընդհատ օրինակ է բերվում։ Եկե’ք թողնենք Խաչիկյանին, կմնա նա թանգարանային էքսպոնատ` որպես եզակի նմուշ: Այդուհանդերձ, ի՞նչ գործիքներ են պակասում ՎՊ-ին, որ կարողանա գործընթացը հասցնել մինչև վերջ՛՛: 

Ի պատասխան` Իշխան Զաքարյանը մատնանշեց այսուհետ որդեգրվելիք սկզբունքները. ՛՛Դրանք ենթադրում են երեք շատ կարևոր օղակ, առաջինը՝ ՎՊ-ի բացահայտումներն են, երկրորդը՝ այլ բացատրությունները, մեկնաբանությունները, որ տրվում են ՎՊ-ի բացահայտումներից կամ ստուգումներից հետո։ Դրանք կարող են ընդունվել և չընդունվել ՎՊ-ի կողմից, և օրենքը հստակ ասում է` եթե ընդունվում են, բնականաբար, ընդունվում են, եթե ոչ, միակ ճանապարհը դատական իշխանությանը դիմելն է, բայց հիմա մենք ևս մեկ մոտեցում ենք ուզում անել և այս պահին աշխատում ենք այդ ուղղությամբ՛՛,-բացատրեց Զաքարյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ