ՀՀԿ-ի առաջադրված Արարատի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, և ասաց, որ այս հաղթանակը բոլորի հաղթանակն է, մասնավորապես այն թիմի, որի հետ աշխատել է: Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նույնպես շնորհավորել է արարատցիներին: Վերջիններիս շնորհավորեց նաև […]
Քվեաթերթիկների մշակումը շարունակվում է: Չորս ընտրատեղամասերի արդյունքում 1042 ձայն է հավաքել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը, իսկ 805 քվե՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, այս ընտրատեղասերում ևս դեռ շարունակվում է մշակումը: Նկատենք, որ 2 թեկնածուներն, ըստ իրենց նախապես արած հայտարարության, նախընտրական շտաբերում են հետևում ընտրությունների հաշվարկին:
Արարատ քաղաքում ավարտվեցին համայքապետի ընտրությունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտրությանը մասնակցել է 8930 ընտրող: Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 13218 է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Արարատի թիվ 10/03 ընտրատեղամասում գրանցվեց որպես ԱԺ պատգամավոր: Henaran.am-ի այն հարցին, թե դուք վստահված անձ եք, նա ժպտաց և ոչինչ չասաց: Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ նա վստահված անձ է, սակայն պարզվեց, որ Լյովա Խաչատրյանը չունի համապատասխա վկայական և նա հանձնաժողովի նախագահի հորդորով լքեց ընտրատեղամասը:
Ժամը 19-ի դրությամբ Արարատում 8838 հոգի է մասնակցել ընտրության: Այս ժամերին արդեն ընտրատեղամասերում կուտակումներ այլևս չկան:
”Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է. Աննախադեպ այլանդակություն ե տեղի ունենում մեր աչքի առջաջ. բա քննիչը դատարանում հարկադրված հայտարարի, որ Վարդան Պետրոսյանի համար որպես խափանման միջոց կալանքն ընտրելու օրենսդրական 5 հիմքերը չկան /ինքը ստիպված է միջնորդությունից ետ կանգնել փաստեր չունենալու պատճառով/, ու դրանից հետո դատավորը […]
Արարատի թիվ 2 դպրոցում տեղակայված 18/o5 ընտրատեղամասում քվեարկեց Արարատի քաղաքապետի թեկնածու ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: Վերջինիս քվեարկությունը ուղիղ եթեր էր հեռարձակվում “Կենտրոն” հեռուստաընկերությամբ: Այդ ընթացքում ընտրատեղամասում այլ ընտրողների մուտքը արգելված էր: Միայն մեկ կին շատ արագ մտավ եւ չհասցերցին նրան զգուշացնել: Վերջինս զարմացած էր: Մանրամասները՝ տեսանյութում:
Իր քաղաքացիական պարտքը քիչ առաջ կատարեց նաև Արարատի քաղաքապետի թեկնածու Սամվել Բարսեղյանը: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ: ՛՛Քվեարկեցի Արարատ քաղաքի բարգավաճման, որպեսզի մեր արարատցին ապրի ավելի սիրուն, լուսավոր քաղաքում, մեր արարատցիների համար եմ քվեարկել՛՛,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում այսօր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: Թեկնածուները […]
Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 8245 կամ 62.38% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 587 կամ 37.6% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):



























