26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Մենք չիջանք իրենց մակարդակին. Ավշարի Արայիկը հաղթեց ԲՀԿ-ին /վիդեո/

ՀՀԿ-ի առաջադրված Արարատի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, և ասաց, որ այս հաղթանակը բոլորի հաղթանակն է, մասնավորապես այն թիմի, որի հետ աշխատել է:

Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նույնպես շնորհավորել է արարատցիներին: Վերջիններիս շնորհավորեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ փայլուն ու բացառիկ հաղթանակի համար:  

Ապա շտաբի պետը հայտարարեց. ՛՛Մեր գործընկեր պատգամավորները ինչքան էլ փորձեցին, գան, մեզ հրեն, բայց մենք չիջանք իրենց մակարդակին, ոչինչ չասեցինք նրանց, իրենք փոշմանեն իրանց արածի համար, ամենակարևորը մենք ապացուցեինք, որ մենք ուժեղ ենք՛՛:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ