Ոչ սուրճի բաժակ նայող եմ, ոչ բախտ նայող
”Ոչ սուրճի բաժակ նայող եմ, որ կարողանամ կանխատեսումներ անեմ, ոչ էլ` բախտ բացող: Իմ կարծիքը հետևյալն է` եղել է երկկողմ մարդկային ողբերգթյուն, ողբեգություն է ընտանիքում, քանի որ զավակ են կորցրել, ողբերգություն և դժբախտություն է նաև Վարդան Պետրոսյանի դեպքում: Մեծանուն հայ արվեստագետը ոչ իր ցանկությամբ հայտնվել է նման դժբախտ իրավիճակում: Վարդան Պետրոսյանը հո չէր ուզի, որ նման բան կատարվեր՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դերասան վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացրել. հաշվի չի առնվել ոչ նրա առողջական վիճակը, ոչ ֆրասնիական անձնագիրը հանձնելու փաստը:
Շարմազանովը հավելեց, որ ոստիկանությունն այս տարիների ընթացքում գնում է բարեփոխումների ճանապարհվ և շատ պրոֆեսիոնալ է գործում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի` Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնության մասին, ապա ԱԺ փոխխոսնակը հարգանքով է վերաբերվում օրենքին չհակասող ցանկացած նախաձեռնության:
՛՛Վարդան Պետրոսյանը այն արտիստն է, այն մտավորականը, որը շատ-շատ մտորելու բաներ է տվել, բայց, պետք է գիտակցենք, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար՛՛,-եզրափակեց նա: